Այն, ինչ անում է այս ըմպելիքի մեկ բաժակը լյարդի համար, կարելի է իսկական հրաշք անվանել

Եթե լյարդը ծանրաբեռնված է կամ վատ է աշխատում, մենք դա անմիջապես զգում ենք։ Ընդհանուր թուլություն, եռանդի պակաս, գլխապտույտ, սրտխառնոց, ցավ աջ կողատակին․ այս ամենը նշանն է այն բանի, որ լյարդի վիճակը լավ չէ։

Լյարդի մաքրումը տնային պայմաններում հնարավոր է շնորհիվ անանուխակիտրոնային ըմպելիքի։ Սա միանգամայն անվտանգ միջոց է, որն անմիջապես շտկում է օրգանիզմի վիճակը՝ օգնելով լյարդից հեռացնել թունավոր նյութերը։ Բացի դրանից, ըմպելիքը օժտված է նուրբ բույրով և առույգացնող համով։
Անանուխի ըմպելիք

Բաղադրամասերը․

Մեկ բուռ անանուխի թարմ տերևներ 1 կիտրոնի հյութ 1 նարնջի հյութ 1 լ․ ջուր 3 ճ․գդ․ մեղր
Պատրաստման եղանակը

Մետաղյա խոր ամանի մեջ ջուր լցրեք և տաքացրեք։ Անանուխի լվացված տերևները ավելացրեք ջրին, եփեք մարմանդ կրակին՝ 5 րոպե։ Ջուրը կրակից վերցրեք ու թողեք հասնի սենյակային ջերմաստիճանի։ Ջրին կիտրոնահյութ, նարնջահյութ և մեղր ավելացրեք, այդ ամենը հանգամանորեն խառնեք։ Զտեք խառնուրդը մաղիչով։ Դեղամիջոցը պատրաստ է օգտագործման համար։

Այս համեղ ըմպելիքն օգնում է ցանկացած թունավորման դեպքում, բարենպաստ է անդրադառնում ստամոքսաաղիքային համակարգի վրա, հիանալի կերպով հագեցնում ծարավը ամառվա տապին։

Բավական է օրական ընդունել 1 բաժակ անանուխի ըմպելիք՝ լյարդում զտման գործընթացներն սկսելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: