Թանձրատերևուկ, այսպես է կոչվում բույսը, որը շատ անգամ համարում են «փողի ծառ». բայց քչերը գիտեն, այս հրաշագործ բույսի բուժիչ հատկությունների մասին
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. թանձրատերևուկը մկնդեղի մեծ խտություն է պարունակում, ուստի բուժման նպատակով այս բույսի հիմա վրա ստեղծված դեղամիջոցների չարաշահումը խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է փսխում, փորլուծություն և գիտակցության խանգարում առաջացնել:
Շուրթերին առաջացած հերպեսի դեպքում կարելի է թանձրատերևուկի մի քանի տերևից հյութ քամել և յուրաքանչյուր կես ժամը մեկ բամբակով այդ հյութը քսել վերքին:
Անգինայի և տոնզիլիտի դեպքում թանձրատերևուկի տասը տերևից հյութ քամել, խառնել 200մլ ջրի հետ և օրվա մեջ 3-5 անգամ ողողել բերանը:
Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում սնվելուց մեկ ժամ առաջ խորհուրդ է տրվում թանձրատերևուկի երկու տերև ուտել՝ հանգիստ ծամելով:
Պիելոնեֆրիտի և ցիստիտի դեպքում կարելի է թանձրատերևուկի հինգ տերև կտրատել, լցնել 200 մլ եռացող ջրի մեջ, թողնել մեկ ժամ, որպեսզի հանգստանա:
Օրվա մեջ սնվելուց առաջ երեք անգամ ստացված զանգվածից օգտագործել 1թ/գ:
Արթրիտի և արթրոզի դեպքում անհրաժեշտ է թանձրատերևուկի 10-15 տերևից հյութը քամել և քնելուց առաջ քսել ցավող հոդերին:
Հեմորոյի դեպքում կարելի է մեկ տերևը կտրել մեջտեղից և դնել վերքին. օգնում է անմիջապես:
Այրվածքների, վնասվածքների, կտրվածքների դեպքում կարելի է թանձրատերևուկի տերևներից խյուսի պես զանգված ստանալ ու ամեն երկու ժամը մեկ բինտով կապել վնասված մակերեսի վրա: