Այս թեյը կօգնի արագ նիհարել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու

Այս թեյը լավացնում է նյութափոխանակությունը, օրգանիզմից դուրս է բերում տոքսինները, նպաստում է ճարպի արագ այրմանը։ 

Խոսքը կոճապղպեղով թեյի մասին է, որը կօգնի ձեզ արագ նիհարել, քանի որ հենց կոճապղպեղն օժտված է հզոր հատկություններով՝ առաջին հերթին նպաստող ճարպի այրմանը։ Այն կանոնավոր օգտագործելու դեպքում՝ կհայտնաբերեք, որ լավացել է նաև մաշկի որակը։

Ինչ է անհրաժեշտ թեյը պատրաստելու համար․

  • 1թ․գ․ քերած կոճապղպեղ
  • 1 կտոր կիտրոն
  • 1-2 թ․գ․ մեղր
  • 1 բաժակ եռման ջուր

Имбирный чай с лимоном - рецепт с фотографиями - Patee. Рецепты

Ինչպես պատրաստել նիհարեցնող թեյ․

Առաջին հերթին մանրացրած կոճապղպեղի վրա լցնել եռման ջուրը, իսկ երբ այն սառի մինչ 40 ջերմաստիճանի՝ ավելացնել մեղր և կիտրոն։ Ըմպելիքի մեջ համադրված են 3 համեր՝ կծու, թթու և քաղցր։

Կոճապղպեղի արմատները պարունակում են եթերայուղ, որի հիմնական բաղադրիչներն են հինգերոլն ու շոգաոլը՝ նյութեր, որոնք հաղորդում են մթերքին կծու անուշ բույր։ Երկու նյութերն էլ լավացնում են արյան շրջանառությունը ու տաքացնում ներսից, ինչի արդյունքում էլ լավանում է նյութափոխանակությունը։

Նիհարելու համար ցանկալի է օրական  2լ թեյ խմել։

Պատրաստեք թեյն առավոտյան, լցրեք թերմոսի մեջ և վայելեք օրվա ընթացքում՝ 1 բաժակ չափաբաժնով։ Երեկոյան խմելով այն՝ ավելի հեշտ կկարողանաք հրաժարվել ընթրիքից։

Классический имбирный чай Рецепт - Moulinex

Ցանկության դեպքում թեյին կարող եք ավելացնել թարմ կամ չորացրած անանուխի տերևներ։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: