Արդյո՞ք կարելի է պոկել ճերմակած մազերը

Ճերմակ մազերը միշտ էլ անսպասելի են։ Հայտնաբերելով դրանք գլխի վրա՝ շատերը տխրում են, բարկանում, իսկ երբեմն նույնիսկ պանիկայի մեջ ընկնում։ Առաջին միտքը այն է, որ դրանից պետք է որքան հնարավոր է շուտ ազատվել։ Բայց արդյո՞ք դա այդպես է։ Արդյո՞ք պետք է պոկել գունազրկված մազը։

Հավանաբար լսել եք, որ չի կարելի պոկել ճերմակած մազը։ Ասում են, որ այդպես դրանք ավելի արագ կշատանան։ Բնական է, որ դա այդպես չէ, քանի որ եթե մազ պոկելով՝ ավելացնեիք դրանց քանակը, մազաթափության հարցը ինքնըստինքյան կլուծվեր։ Պարզվում է, խնդիրն այլ է։

 седые волосы

Ամերիկացի հայտնի վարսավիրը՝ Թրեյ Գլիենը, ասել է, որ չի կարելի պոկել սպիտակած մազերը։ Տվյալ գործողությունը կարող է բարդություններ առաջացնել։ Օրինակ, վնասված ֆոլիկուլի տեղում կարող է վերք առաջանալ, ու ինֆեկցիայից խուսափելը դժվար կլինի։

 обнаружение седины

Ի դեպ, գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ ճերմակած մազերը ոչ միշտ են վկայում բնական ծերացման մասին։ Հաճախ դա տեղի է ունենում սթրեսի, ժառանգականության, ծխելու հետևանքով։ 

 окрашенная седина

Կա վարկած, որ եթե նվազագույնի հասցնեք ձեր կյանքում սթրեսի մակարդակը, հրաժարվեք ծխելուց ու այլ վնասակար սովորություններից, հնարավոր է վերադարձնել մազերի բնական երանգը։

 натуральные седые волосы

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: