Բարձր ճնշում! ցիստիտ! խոլեստերին! դեպրեսիա!Այ այսպիսի հրաշք հատապտուղ

Զուր չէ, որ հապալասը համարվում է «էլիտար» հատապտուղ։ Հապալասի օգտակարության և դրա չափից շատ օգտագործման դեպքում հնարավոր հետևանքների մասին՝ Sputnik Արմենիայի հոդվածում։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Հուլիսին տրվում է շատ համեղ ու օգտակար մի հատապտղի՝ հապալասի սեզոնի մեկնարկը։ Մանուշակագույն պտուղներն աճում են Հյուսիսային կիսագնդի ամբողջ տարածքում։ Հապալասն ուտում են թարմ վիճակում, նաև կոմպոտներ, մուրաբա և ժելե են պատրաստում դրանից։

Հակաբորբոքային միջոց

Հապալասի օգտակարությունը պայմանավորված է դրանում մեծ քանակությամբ С և К վիտամինների առկայությամբ։ Հենց այդ պատճառով այն խորհուրդ են տալիս իբրև հակաբորբոքային միջոց, որը կարգավորում է նաև նյութափոխանակությունը։

Դանդաղեցնում է ծերացման գործընթացը

Հապալասը հակաօքսիդանտների աղբյուր է, որոնք, ինչպես հայտնի է, չեզոքացնում են ազատ ռադիկալների օքսիդացնող հատկությունները։ Ավելի պարզ ասած՝ դանդաղեցնում են բջիջների ծերացումը։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: