Բուսական թուրմեր չոր հազը մեղմելու համար. 2 բաղադրատոմս

Հազն ամենատարածված խնդիրներից է, որը կարող է չմեղմվել բավական երկար ժամանակ՝ առաջացնելով շատ տհաճ զգացողություններ, սակայն բարեբախտաբար կան օգտակար դեղաբույսեր, որոնք կօգնեն պայքարել այս խնդրի դեմ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու թուրմի բաղադրատոմս, որոնց օգնությամբ կարելի է հեշտությամբ մեղմել չոր հազը:

1 թեյի գդալ ուրցի տերևներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եփել 15 րոպե: Թրմել ևս կես ժամ, այնուհետև քաղցրացնել մեղրով ու խմել օրվա ընթացքում:
1 ճաշի գդալ չորացրած տատրակի խոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թողնել 45 րոպե թրմվի, այնուհետև խմել օրական 3 անգամ 1/3 բաժակ:
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:

Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Понравилась статья? Поделиться с друзьями: