Գիտե՞ք, թե որն է ամենաօգտակար բանջարեղենը՝ հատկապես կանանց համար

Տվյալ բացահայտումը կատարել են Միչիգանի համալսարանի օնկոկետնրոնի գիտնականները։ Նրանք վստահեցնում են, որ սովորական բրոկոլին կարող է օգնել կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում։

Գիտական փորձարկումները ցույց են տվել, որ բրոկոլիի մեջ պարունակվող սուլֆորաֆանը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները և թույլ չի տալիս, որ դրանք բազմանան, ընդ որում չի վնասում առողջ բջիջները։

Բրոկոլի՝ քաղցկեղի դեմ պայքարում

брокколи для женщин

Ապացուցված է, որ բրոկոլին ուղղակի անհրաժեշտ է բոլոր այն կանանց, ում մոտ ախտորոշվել է քաղցկեղ, նաև բանջարեղենի օգտագործումը խիստ ցանկալի է այն դեպքերում, երբ կինն ունի տվյալ հիվանդության հակում։

Բրոկոլին քայքայում է քաղցկեղի բջիջների ԴՆԹ-ն, արգելակում դրանց աճը, օրգանիզմից դուրս բերում ավելորդ էստրոգենը և խոլեստերինի մոտ 10%-ը։

брокколи для женщин

Բրոկոլին հարուստ է մի շարք օգտակար նյութերով․ B1, B2, B9, C և А վիտամիններ, հանքանյութեր՝ երկաթ, մագնիում, կալիում, քրոմ, մարգանեց, կալցիում։ 

Բրոկոլին դուրս է բերում շլակները, լավացնում սրտի աշխատանքը, կանխարգելում աթերոսկլերոզը, նաև առողջացնում մազերն ու պահպանում մաշկի երիտասարդությունը։ Կալիումի բարձր պարունակության շնորհիվ կաղամբը կանխարգելում է հյուսվածքներում ջրի գոյացումը, ինչի շնորհիվ ցելյուլիտի առաջացման հավանականությունը նվազում է։

брокколи для женщин

Բրոկոլին չափազանց ցածր կալորիականություն ունի․ 34 կկալ՝ 100 գրամին։

Այն կարող եք օգտագործել եփած վիճակում․ անհրաժեշտ է գցել եռացող ջրի մեջ մոտ 5 րոպեով։ Ոմանք այն անգամ հում վիճակում են ուտում։

Բրոկոլիով աղցաններ պատրաստեք, տապակեք հավկիթով, ապուրներ պատրաստեք։ Համացանցում կարող եք գտնել հարյուրավոր բաղադրատոմսեր։

брокколи для женщин

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: