Եզան լեզվի անհավանական մեծ օգուտը, որի մասին շատերին հայտնի չէ

Եզան լեզու աճում է գրեթե ամենուր, ու դրանով կարող եք փոխարինել հարյուրավոր պրեպարատներ։ Ընդ որում, օգտակար են որ միայն բույսի տերևները, այլև արմատներն ու սերմերը։ Հատկապես մեծ օգուտ կարող եք ստանալ՝ համադրելով եզան լեզուն և մեղրը։ Դրանք լրացնում են միմյանց ու դառնում մի շարք հիվանդությունների բուժման միջոց։

подорожник для здоровья

Ինչում է կայանում մեղրի և եզան լեզվի ուժը

Եզան լեզուն պարունակում է սապոնիններ ու ֆլավոնոիդներ, ամինաթթուներ, К և С վիտամիններ, կալցիում և ցինկ, նաև հանքային երկաթ։ Նման հարուստ բաղադրությունը կարող է անգերազանցելի արդյունք ապահովել։

состав подорожника

  • արագացնում է ռեգեներացիան;
  • դադարեցնում արնահոսությունը;
  • չեզոքացնում ցավն ու սպազմերը, այտուցվածությունն ու անգամ բորբոքումները;
  • կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը;
  • նվազեցնում վնասակար խոլեստերինի մակարդակը;
  • հեշտացնում հազի ժամանակ հեղուկի դուրս բերումը։

в чём польза подорожника

Աղեստամոքսային տրակտի համար

Եթե ունեք բորբոքային բնույթի պաթոլոգիա, 3ճ․գ․ մանրացրած տերևը խառնեք նույն քանակությամբ մեղրի հետ։ Թողեք տաք տեղում 15 րոպե, ընդունեք օրական 4 անգամ՝ 1թ․գ․ չափաբաժնով։

Կոկորդի համար

Տրորեք տերևներ, ավելացրեք  0,25լ ջուր։ Դրեք կրակին ու սպասեք, մինչ այն կսկսի եռալ։ Երբ հեղուկը սառի, ավելացրեք 100գ ջրիկ մեղր։ Ընդունեք ժամը մեկ՝ 1թ․գ․, մինչ մրսածությունից առաջացած հազը կանցնի։

болит горло

Մաշկի համար

Մանր կտրատեք եզան լեզվի տերևներ։ Ավելացրեք 100մլ եռման ջուր։ Այստեղ լցրեք 1 հարած դեղնուց և 2 թ․գ․ ջրիկ մեղր։ Խառնեք։ Հավասար շերտով քսեք չոր մաշկին և թողեք 20 րոպե։

Դեղատներում փնտրեք եզան լեզու պարունակող եթերայուղեր և բնական էքստրակտներ․ դրանք օգնում են անքնության և դեպրեսիաի ժամանակ, նաև նպատում են արյան ճնշման կարգավորմանը։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: