Եղունգի վրայի սպիտակ կետերի իրական նշանակությունը․ ահա, թե որ դեպքում պետք է անհապաղ, շատ շտապ բժշկի դիմել

Եթե հարցնեք մեծերին, նրանք երևի կասեն, որ եղունգների վրա այսպիսի նշաններ ունենալը նշանակում է, որ կալցիումի պակաս ունեք։ Առավել սնահավատները կես կատակ կես լուրջ կասեն, որ շուտով ձեր կյանքում հաջողություն է լինելու։

Այս ամենի հետ զուգահեռ բժիշկները հետազոտել ու գտել են տարօրինակ թվացող ու անհայտ ծագում ունեցող այդ սպիտակ նշանների առաջացման պատճառը։
Իրականում դրանք շատ ավելի նվազ կարևորություն ունեն, քան մեզ թվում է։ Այդ սպիտակ փոքրիկ կետեր եղունգի տրավմայի արդյունք են, սակայն դրանց առաջացման համար բոլորովին էլ անհրաժեշտ չէ, որ մատները թողնեք դռան տակ։ Ընդամենը եթե ոչ շատ ուժեղ հարվածեք մատը սեղանին կամ ատամներով կրծեք եղունգները, որոշ ժամանակ անց կնկատեք սպիտակ նշաններ։ Բայց այս ամենը շատ դանդաղ է տեղի ունենում, այնքան դանդաղ, որ եթե անգամ փորձեք հիշել, թե երբ եք ձեռքը որևէ առարկայի հարվածել, չեք հիշի։

Понравилась статья? Поделиться с друзьями: