Ինչու են այտուցվում կանանց ոտքերը. ահա տարածված պատճառները

Եթե կանանց ոտքերն այտուցվում են, դա հենց այնպես չի լինում. միշտ կա որևէ պատճառ: Որոշակի գործոնների ազդեցության հետևաքնով ավելորդ հեղուկը պատշաճ կերպով դուրս չի բերվում օրգանիզմից:

Ոտքերի այտուցվածության տեսքով տհաճ երևույթը հիմնականում ի հայտ է գալիս երեկոյան ժամերին: Վերջույթները դառնում են ծանր ու ցավում են:

Ահա թե որոնք են տվյալ առողջական խնդրի հիմնական պատճառները

Կենսակերպ

Եթե այտուցվածություն է առաջանում սխալ ապրելակերպ վարելու հետևանքով, ապա ձեր բախտը բերել է: Կարող եք ազատվել խնդրից՝ փոխելով սովորությունները: Վերանայեք ջրի քանակը, որը խմում եք օրվա ընթացքում, ոչ քիչ խմեք, ոչ էլ չարաշահեք:

Նստած ժամանակ մի ոտքը մյուսի վրա մի գցեք. այդպես խանգարվում է արյան շրջանառությունը:

Այտուցվածության պատճառ կարող են լինել նաև ինտենսիվ ու երկար սպորտային պարապմունքները:

Կոշիկ

Զարմանալի չէ, որ սխալ ընտրված անհարմար կոշիկները կարող են լինել այտուցվածության առաջացման պատճառ: Հատկապես տուժում են այն կանայք, ովքեր հաճախ են կրում բարձրակրունկներ:

Խանգարված է նյութափոխանակությունը

Այտուցվածություն կարող է լինել նաև ավելորդ քաշի և հղիության դեպքում: Երկու դեպքերում էլ վերջույթները ծանրաբեռնվում են: Հետևեք սննդակարգին և օգտագործեք նյութափոխանկությունն արագացնող մթերք:

Տրավմաներն ու պաթոլոգիաները նույնպես կարող են դառնալ ոտքերի այտուցվածության պատճառ: 

Երիկամների հետ կապված խնդիրները, թրոմբոֆլեբիտը, դիաբետը, ալերգիկ ռեակցիաները՝ այս ամենը անհետևանք չի անցնում:

Ոտքերի այտուցվածության դեպքում կարևոր է խորհրդակցել բժիշկի հետ:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: