Ինչպես լվանալ ձեռքերի ներծծված կեղտը. խորհուրդներ, եթե հաճախ եք նման խնդրի հետ բախվում

Հողամասում աշխատելու ամենամեծ դրական կողմը՝ սեփական բերքն է: Սակայն հողագործները բախվում են մի տհաճ խնդրի հետ. սևացած ձեռքեր: Դրա դեմ սովորական օճառի օգնությամբ պայքարելը ապարդյուն է, անհրաժեշտ են ավելի լուրջ միջոցներ:

Տարիներով փորձված միջոցներ, որոնք լավ կմաքրեն ձեռքերը, կսպիտակեցնեն մաշկը:

как отмыть руки от въевшейся грязи

Եթերայուղեր

Որպեսզի ձեռքերը հողի հետ աշխատելուց հետո նորից ունենան կոկիկ տեսք, ապա կարող եք անել հետևայլը. տարայի մեջ լցրեք 1լ գոլ ջուր, 5մլ հեղուկ օճառ և 3մլ որևէ եթերայուղ: Մեջը դնել ձեռքերը և սպասել 15 րոպե: Այնուհետև լավ տրորել ու լվացվել գոլ ջրով:

как отмыть руки от въевшейся грязи

Կիտրոնաթթու

Սա ավելի հզոր միջոց է: Խորը տարայի մեջ լցնել մի բուռ կիտրոնաթթու ու խառնել ձիթայուղի հետ՝ մինչ մածուկ կստացվի: Քսել խառնուրդը ձեռքերին՝ զգուշորեն շփելով: Այնուհետև լվացվել մեծ քանակությամբ մաքուր գոլ ջրով:

как отмыть руки от въевшейся грязи

Խնձորի օգնությամբ

Ձեռքերի մաքրությունը վերադարձնելու հարցում կօգնի նաև խնձորը: Սկզբում լվանալ խնձորը, իսկ հետո անցկացնել մանր քերիչով: Դուրս տված հյութը չթափել: Լավ խառնել այն քերած միջուկի և կեղևի հետ: Պատրաստի խյուսով շփել ձեռքերի սևացած հատվածները: Լվանալ ձեռքերը հոսող ջրի տակ:

как отмыть руки от въевшейся грязи

Անկախ նրանից, թե որ մեթոդն եք օգտագործել, վերջում չմոռանաք խոնավեցնող քսուքի մասին:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: