ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՍՆՎԵԼ.

Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ³Õ«Õ·Õ¿ Õ½Õ¶Õ¾Õ¥Õ¬

  1. 1. Ինչպես ճիշտ սնվել
  2. 2. ՀԱՅԵՐԸ ՃԻՇՏ ՍՆՎԵԼ ՉԳԻՏԵՆ Ուտում են՝ ինչ պատահի , ոնց պատահի , ինչն էլ , ըստ մասնագետների , ճարպակալման է հանգեցնում Հայերը միշտ աչքի են ընկել իրենց թմբլիկ ու կերած — խմած ‘ չաղլիկ ‘ արտաքինով : Բայց դա ամենեւին էլ կապված չէ սոցիալական լավ պայմանների հետ : Պարզապես հայերը սխալ են սնվում եւ սխալ սնունդ են օգտագործում :
  3. 4. Բժիշկները պնդում են` գեր լինելը վտանգավոր է: Սակայն պարզվում է, որ առողջության համար վտանգավոր է և նիհարությունը: Երբ մարդու քաշը նվազում է` անցնելով սահմանը, մահացության ռիսկը կտրուկ մեծանում է: Հայտնի է, որ չափից դուրս գիրությունը մարդու կյանքը կրճատում է 3 տարով, իսկ չափից ավելի նիհարությունը` 12 տարով: Այլ խոսքով, նիհարությունը կյանքի համար 4 անգամ ավելի վտանգավոր է, քան գիրությունը:Այնուամենայնիվ, երիտասարդ կանայք անհաշտ են գիրության հետ և հանուն նիհարելու պատրաստ են դիետա պահել:
  4. 5. Հաճախ երիտասարդ աղջիկները դիետան շփոթում են օրը քաղցած անցկացնելու հետ` օրգանիզմն իսպառ սննդազրկելով և օրաբաժնից ամբողջապես հանելով ճարպերն ու ածխաջրերը: Մասնագետները զգուշացնում են, որ քաշի արագ անկման կույր գայթակղություններն իրենց բոլոր հետևանքներով կարող են տխուր ավարտ ունենալ. նյարդային աներոքսիա, չբերություն, հոգեկան խանգարումներ: Նման, մեղմ ասած, անփութության հետևանքները վերացնելը բժիշկներից կարող է ամիսներ պահանջել, եթե, իհարկե, դրանք արդեն անշրջելի չեն: Բժիշկները հիշեցնում են, որ որոշ դեպքերում քաշի ավելացումը սնվելու հետ կապ չունի և պայմանավորված է որևէ հիվանդությամբ: Քաշի ավելացմանը նպաստող որևէ հիվանդությամբ հիվանդ լինելու դեպքում որևէ դիետա չի օգնում կնոջը, մինչև չվերացվի գիրացման բուն պատճառը:
  5. 6. Մասնագետները խորհուրդ են տալիս այս կամ այն սննդակարգին անցնելուց առաջ հիշել նաև, որ, ինչպես ցույց են տվել վերջին գիտական հետազոտությունները, ճարպակալումը պայմանավորված է գենային հիմքով, այսինքն` տվյալ մարմնակազմվածքը գենետիկ տրամադրվածություն ունի: Այսպիսի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս  որոշակի սննդակարգով սնվել ոչ թե 2-3 ամիս, այլ այն դարձնել ապրելակերպ ամբողջ կյանքի համար:
  6. 7. Իսկ սթրեսն իր հերթին կարող է մեկ այլ հիվանդության պատճառ դառնալ: Մասնագետի դիտարկմամբ սննդակարգի անցնելուց շատ ավելի է ճիշտ սնվելը: ՙՉպետք է մոռանալ` դիետան նախ չպիտի վնասի, ապա պիտի հանգեցնի  առողջության:
  7. 8. Տարատեսակ դիետաների փոխարեն ճիշտ կլինի իմանալ` ինչպես սնվել, ինչ չափաբաժնով, մեծացնել օրգանիզմի ֆիզիկական ակտիվությունը կենցաղում: Ամենապարզ օրինակն աղջիկների համար. ավլելու ժամանակ ավելի շատ էներգիա է ծախսվում, քան փոշեծծիչ բանեցնելիս:Աղբյուր՝
Понравилась статья? Поделиться с друзьями: