Ինչպես փափկեցնել ձեռքերի, արմունկների ու կրունկների մաշկը․․․ անվճար միջոց, որն ապահովում է լավագույն արդյունքը

Չոր մաշկը ամենատարածված խնդիրներից մեկն է։ Այն հատկապես անհագնստացնում է եղանակային փոփոխության ժամանակ։ Ավիտամինոզ, ջերմաստիճանի կտրուկ անկումներ՝ այս գործոնները ոչ մեկին օգուտ չեն տալիս։

Հատկապես շուտ է չորանում կրունկների, ոտքերի և արմունկների մաշկը։ Այն կոշտանում է, առաջանում են ճաքեր։ Իսկ դա էլ հանգեցնում է կնճիռների վաղաժամ առաջացման։

Երբեմն չեն օգնում անգամ վիտամինային կոմպլեքսները։ Եվ եթե շատ հաճախ եք լվանում ձեռքերը, օգտագործում մաքրող միջոցներ, ապա ձեր մաշկն առավել վտանգված է։

Կիսվում ենք արդյունավետ հնարքով, որը կօգնի փափկեցնել մաշկը։ Միջոցը չափազանց մատչելի է, իսկ դրա ապահոված արդյունքը միանշանակ կգոհացնի ձեզ։

Բաղադրության մեջ մտնում են․

  • գլիցերին
  • էթիլային սպիրտ
  • անուշադրի սպիրտ
  • ջուր

Բոլոր բաղադրիչներից անհրաժեշտ է վերցնել 25մլ։ Խառնել և ստանալ 100մլ հեղուկ։

Մեջը թրջել բամբակե սկավառակ, շփել մաշկի չոր հատվածները։ Թողնել բամբակը մաշկի վրա և վերջում նորից շփել։ Եթե կատարեք այպսիսի պրոցեդուրա օրական առնվազն երկու անգամ, զգալի տարբերությունը շատ շուտ կնկատեք։

Տվյալ մեթոդը կարող է ոչ միայն խոնավեցնել մաշկը, այլև փափկեցնել կուտիկուլան՝ մանիկյուրից կամ պեդիկյուրից առաջ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: