Ինչ է ԱՐԳԵԼՎՈՒՄ ուտել առավոտյան և ինչն է օգտակար այդ ժամին

Նախաճաշը մեր օրվա, սննդակարգի կարևորագույն մասն է կազմում։ Հենց նախաճաշն է որոշում, թե ինչպիսին կլինի մեր օրը՝ առույգ ու դրական, թե քնկոտ ու հոգնած։ Ճիշտ ընտրված նախաճաշը կարող է բարձրացնել տրամադրությունը և լավացնել ինքնազգացողությունը։

Կան մթերքներ, որոնք շատերն են նախընտրում նախաճաշին ուտել, սակայն լավ կլինի, եթե դրանք դնեք մի կողմ ու հիշեք ավելի ուշ։ 

Ինչ չի կարելի ուտել առավոտյան

Խմորիչով հացաբուլկեղեն

что нельзя есть утром

Խմորիչը գրգռում է ստամոքսի պատերը, ինչի պատճառով կարող են գազեր առաջանալ։

Քաղցրավենիքներ

что нельзя есть утром

Վաղ առավոտյան կերած թխվածքաբլիթն ու կոնֆետը կտրուկ բարձրացնում են ինսուլինի մակարդակը։ Ենթաստամոքսային գեղձը դեռ պատրաստ չի լինում նման փորձարկման, ինչի հետևանքով ժամանակի հետ կարող է շաքարային դիաբետ առաջանալ։

Յոգուրտ

что нельзя есть утром

Յոգուրտը վնաս չի տա, բայց ոչ էլ օգտակար կլինի, քանի որ ստամոքսի թթուները կոչնչացնեն լակտոբակտերիաները։

Ահա թե որ մթերքներից ևս արժե հրաժարվել առավոտյան ժամերին․

  • տանձ
  • լոլիկ
  • վարունգ
  • բանան
  • համեմունքներ
  • սառը և գազավորված ըմպելիքներ
  • ցիտրուսայիններ։

Իսկ ինչ ուտել առավոտյան․

Վարսակի շիլա

что нельзя есть утром

Այն ունի պարուրող ազդեցություն ու վնասվածքներից պաշտպանում է ստամոքսի պատերը։ Հարուստ է մանրաթելերով, լավացնում է մարսողությունը ու նվազեցնում վատ խոլեստերինի մակարդակը։

Հնդկաձավար

что нельзя есть утром

Հնդկաձավարը մեղմ ազդեցություն է ունենում մարսողական համակարգի վրա՝ լավացնելով դրա աշխատանքը։ Օրգանիզմը հագեցնում է սպիտակուցներով, երկաթով ու վիտամիններով։

Ծլած ցորեն

что нельзя есть утром

Այսպիսի ցորենը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին Е և В9, ինչի շնորհիվ խթանում է աղիների աշխատանքը։

Ձու

что нельзя есть утром

Էներգիայի աղբյուր է, նաև օգնում է երկար ժամանակ չունենալ քաղցի զգացում։

Նախաճաշին կարող եք ուտել նաև ձմերուկ, ամբողջական ցորենից առանց խմորիչի պատրաստված հաց, ընկուզեղեն, մեղր։

Իսկ ո՞րն է ձեր նախընտրած նախաճաշը։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: