Ինսուլտի վաղ նախանշաններ. Սրանք երբևիցե մի անտեսեք

Շատ հիվանդություններ վերջին շրւանում մուտացվել են, այդ պատճառով էլ ժամանակակից բժշկությունը շատ հաճախ պատրաստ չի լինում նման զարգացմանը: Շատ հիվանդություններ այսօր սկսել են ի հայտ գալ տարբեր կերպ:

Նախկինում ինսուլտի նախանշանները վառ արտահայտված էին, սակայն այսօր դրանք հեշտությամբ կարելի է շփոթել այլ հիվանդությունների ախտանիշների հետ: Ինսուլտի պատճառները տարբեր են, այն կարող է առաջանալ անոթների վատ աշխատանքի կամ թրոմբների առկայության պատճառով:
Ինսուլտի ախտանիշներն են.\

բարձր ճնշում վերջույթների ցավ և թմրածություն ուժեղ գլխացավ խոսքի հետ կապված խնդիրներ պարանոցի թմրածություն տեղողության վատացում լսողության վատացում՝ որպես կանոն, միայն մի կողմից շարժումների կորդինացիայի խախտում

Ինչ անել, եթե կասկածում եք, որ հնարավոր է ինսուլտ. խնդրեք մարդուն ժպտալ: Եթե ինսուլտ է եղել, ապա շուրթերի մի անկյունը մի քիչ իջած կլինի; խնդրեք դուրս հանել լեզուն: Լեզուն այդ դեպքում սիմետրիկ չի լինի; խնդրեք բարձրացնել ձեռքերը: Կորդինացիայի խախտման դեպքում մարդն ուղղակի չի կարողանա անել դա: Այդ դեպքում կարող եք համոզված լինել, որ ինսուլտ է եղել: Խնդրեք ասել տարիքն ու անունը: Եթե ուղեղն ախտահարված է, ապա մարդը չի կարողանա պատասխանել այդ պարզ հարցերին:

Ինսուլտի ժամանակ մարդուն անհրաժեշտ է անհետաձգելի օգնություն, քանի որ դա ծանր և լուրջ հիվանդություն է: Ժամանակին հիվանդանոց հասցնելու դեպքում շատ մեծ են շանսերը, որ մարդը լիովին ապաքինված կվերադառնա սովորական կյանքին:

Понравилась статья? Поделиться с друзьями: