Խմեք սա քնելուց առաջ․ սա կօգնի նիհարել, կարգավորել նյութափոխանակությունը, խորը քնել և լուծել մի շարք այլ խնդիրներ

Եթե նկատում եք, որ կշեռքը քաշի աճ է գրանցում, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել։ Եթե հրաժարվեք ընթրիքից և փոխարենը խմեք կեֆիր, ապա ընդամենը մի քանի օրից զգալի արդյունք կլինի։

Կեֆիրը ոչ միայն կհագեցնի, այլև կապահովի օրգանիզմի համար մի շարք առավելություններ։

Եթե ուզում եք նիհարել, ապա վերցրեք նորմալ յուղայնությամբ կեֆիր՝ 2,5 %։ 0–1 % յուղայնությամբ կեֆիրը ավելորդ մշակումներ է անցել, այսինքն սովորական ջուրն ավելի օգտակար կլինի։

Քնելուց առաջ կեֆիր խմելու առավելությունները․

  • քաղցի զգացումի բացակայություն;
  • կարգավորված նյութափոխանակություն;
  • կալցիումի յուրացում;
  • որովայնի փքվածության բացակայություն;
  • լավ մարսողություն;
  • խորը քուն;
  • լավ իմունիտետ։

Կեֆիրի մեջ շատ քիչ լակտոզա է պարունակվում, այնպես որ այն կարող են օգտագործել գրեթե բոլորը։

Կեֆիրի մեջ պարունակվում են վիտամիններ, օրինակ  К2, որը պատասխանատու է կալցիումի յուրացման համար։ Կեֆիրը հարուստ է նաև մագնիումով, ֆոսֆորով, վիտամին D-ով, որոնց կոմպելքսը ամրացնում է ոսկորները։

Կեֆիրի օգնությամբ նիհարելու համար մի խմեք այն սառնարանից անմիջապես հանելուց հետո։ Հանեք նախապես, որ գոլանա, լինի սենյակային ջերմաստիճանի։ Կեֆիրը խմեք դանդաղ և փոքր կումերով։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: