Ձգող և երիտասարդացնող դիմակ, որն ընդամենը մեկ գիշերում ձեր մաշկը կդարձնի շողշողուն և մարմարյա


Շատ հաճախ կանայք խնամում եմ դեմքի մաշկը, սակայն մոռանում են կոպերի և աչքերի շուրջ հատվածի մասին: Ստորև առաջարկվող դիմակները հիանալի արյունք են ապահովում:

Մաղադանոսով դիմակ

Մաղադանոսը մանր կտրատել, խառնել երկու գդալ ոչ յուղային թթվասերի հետ, ստացված
զանգվածը քսել կոպերին և ծածկել բամբակի սկավառակներով: Թողնել 15 րոպե, և լվանալ:

Դիմակ մաղադանոսով և սերուցքային կարագով

Այս դիմակը նախատեսված է չոր մաշկ ունեցողների համար: Մաղադանոսը կտրատել և խառնել մեկ ճաշի գդալ փափկացրած կարագի հետ: Թողնել 10-15 րոպե և մաքրել բամբակի սկավառակի օգնությամբ: Դիմակ մաղադանոսի արմատով Այս դիմակը հանում է դեմքի և աչքերի այտուցվածությունը : Արմատը լավ լվանալ, մանրացնել, տրորել, և ստացված զանգվածը քսել դեմքին, թողնել 15-20 րոպե և մաքրել բամբակի սկվառակի օգնությամբ:

Դիմակ բանանով

Բանանի միջուկը տրորել պատառաքաղով, քսել կոպերին, ծածկել խոնավ անձեռոցկով, 15 րոպե անց լվանալ:

Դիմակ կաթնաշոռով և թթվասերով

Հավասար քանակությամբ թթվասերը և կաթնաշոռը խառնել, որ ստացվի շիլայանման զանգված, քսել կոպերին և աչքերի շուրջ հատվածում հաստ շերտով, թողնել 15 րոպե և խնամքով հեռացնել ու լվանալ դեմքը:

Դիմակ վարսակով

Մեկ ճաշի գալ վարսակի փաթիլների վրա լցնել մեկ ճաշի գդալ տաք կաթ: Լավ խառնել, մի փոքր սպասել մինչև շիլան պնդանա, քսել կոպերին և աչքերի շուրջ, թողնել 20 րոպե և լվանալ:

Դիմակ վարունգով
Վարունգը հիանալի ազդեցություն է գործում մաշկի վրա: Աչքերի շուրջ և կոպերին դնել վարունգի շրջանակներ, թողնել 15 րոպե:

Понравилась статья? Поделиться с друзьями: