Շատ օգտակար ցիտրուսային միրգ Կիվի, ինչպես այն կարող է օգնել

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Картинки по запросу kivi

Բոլոր ակտինիդիաների պտուղները հարուստ են C վիտամինով, առաջատարը կոլոմիկտան է (300-1000 մգ`   100 գ հումքի մեջ)։ Մեկ կիվիի մեջ պարունակվում է մոտ 90 մգ վիտամին C։ Վիտամինի սակավությունը կարող է կատարակտի առաջացման պատճառ դառնալ, իսկ լրացուցիչ չափաքանակները կարող են բուժել այս հիվանդությունը և թեթևացնել գլաուկոմայի ընթացքը։

Կիվիի 100 գրամ պտղամսի մեջ մոտ 75մգ ասկորբինաթթու է պարունակվում, որն ավելի շատ է, քան նարնջի մեջ (65 մգ), անանասի մեջ (40մգ), կիտրոնի մեջ (30 մգ), սակայն, մոտ 5 անգամ զիջում է սեւ հաղարջենուն։ Հայտնի է, որ վիտամին C-ն ամրացնում է դիմադրողական համակարգը, թեթեւացնում է սթրեսային վիճակը, լավացնում է ախորժակը, կանխում է արյունահոսությունը։

Դիմադրողականությունն ամրացնելու համար կիվին մաքրեք, կտրատեք մածունի մեջ եւ մշտապես կերեք: Չափազանց համեղ է, եւ շատ օգտակար եւ արդյունավետ միջոց է:

Գիտափորձը, որին մասնակցել է մի քանի տասնյակ կամավոր, ցույց  տվել, որ լավ ինքնազգացողությունը պահպանելու և էներգիա կուտակելու համար բավական է օրական երկու հատ կիվի ուտել: Այս միրգը նաև կարգավորում է նյութափոխանակության գործընթացն ու ակտիվացնում օրգանիզմում գտնվող ֆերմենտները:

xohanoc.am

Оцените статью