Սուրճը համադրում եմ այս 1 բաղադրիչի հետ ու ստանում ամենահամեղ ու օգտակար ըմպելիքը

Սուրճի սիրահարների համար լավ նորություն ունենք․ պարզվում է, այս անուշաբույր ըմպելիքը կարելի է դարձնել օգտակար՝ ընդամենը 1 բաղադրիչ ավելացնելով։ Խոսքը սուրճի ու կակաոյի համադրության մասին։

Մի շարք հետազոտություններ իրականացնելուց հետո մասնագետները եկել են այն եզրակացությանը, որ սուրճն ու կակաոն լավացնում են ուղեղի աշխատանքը, օգնում ավելի հեշտ կենտրոնանալ, և ոչ միայն սա։

польза кофе с какао

Ահա թե ինչի համար է խորհուրդ տրվում օգտագործել կակաոյով սուրճ

Հաղորդում է էներգիա ու բարձրացնում ուղեղի ակտիվությունը

Այս ըմպելիքը հատկապես խորհուրդ է տրվում խմել մտավոր աշխատանք կատարողներին։ Սուրճն ու կակաոն լավացնում են գլխուղեղին արյան մատակարարումը և օգնում ավելի ուշադիր լինել։

польза кофе с какао

Ըմպելիքն օգնում է պայքարել սթրեսի դեմ

Ըմպելիքի մեջ միկրոտարրերի ու հակաօքսիդանտների մեծ քանակության առկայությունը նպաստում է էնդորֆինների արտադրմանը։ Իսկ դա ապահովում է դրական էմոցիաներ ու բարձր տոնուս։ Բացի այդ, կակաոյով սուրճը օգնում է ազատվել անհանգստության ու տագնապի զգացումից, որոնք կոֆեինի օգտագործման դեպքում հաճախակի հանդիպող երևույթներ են։

польза кофе с какао

Կանխարգելում է օնկո հիվանդությունների զարգացումը

Կակաոյից ու սուրճից պատրաստված ըմպելիքը նվազեցնում է ենթաստամոքսային գեղձի, լյարդի, աղիների և արյան քաղցկեղի զարգացման հավանականությունը։

польза кофе с какао

Նպաստում է նիհարելուն

Սուրճն ու կակաոն նպաստում են սնունդի յուրացմանը ու ապահովում են հագեցվածության զգացումով։ Ըմպելիքը հարմար է նաև նրանց, ովքեր դիետա են պահում ու խիստ հետևում են կազմվածքին։

польза кофе с какао

Ապահովում է մաշկի առողջ տեսք

Սուրճը դարձնում է մաշկը ավելի ձիգ՝  երիտասարդ տեսք հաղորդելով։ Իսկ ահա կակաոն, որի բաղադրության մեջ առկա է մելանին, պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից։

польза кофе с какао

Սակայն ինչպես և ցանկացած ըմպելիք, կակաոյով սուրճը ևս չի կարելի չարաշահել, այլապես այն կունենա հակառակ էֆեկտ։ 

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: