Ֆարինգիտի բուժման բնական միջոցներ

Հիմնային դիետա

Կոկորդը բուժելու համար, առաջին հերթին, կարելի է սննդակարգի մեջ ներառել հիմքերի բարձր պարունակությամբ սնունդ: Դրանցից են.

·         թարմ մրգեր (հատկապես ցիտրուսայինները),

·         բանջարեղեն ու կանաչեղեն,

·         վարունգը,

·         ձավարեղենը (շագանակագույն բրինձ, հնդկաձավար և այլն),

·         չրերը,

·         սերմերը (արևածաղկի սերմեր, դդմի սերմեր և այլն),

·         սոխն ու սխտորը

 

Վերոնշյալները կօգնեն նաև փորկապության դեպքում: Ի դեպ՝ կոկորդի ցավը կարող պայմանավորված լինել նաև մարսողության խնդիրներով:

Ֆարինգիտի ժամանակ անհրաժեշտ է նաև շատ հեղուկ խմել և ողողումներ անել: Որոշ մթերքներ հատկապես լավ են թուրմ պատրաստելու և ողողումներ անելու համար: Դրանցից են.

 

·         կոճապղպեղը (հում, մարինացված կամ շաքարավազով պատրաստված),

·         կիտրոնը (եթե կիտրոնը օրգանական է, ապա շատ օգտակար է դրա կեղևը),

·         մեղրը (ցանկալի է օգտագործել բնական մեղր՝ առանց հավելումների),

·         եզան լեզուն (այն հարուստ է բուսական լորձով, որը փափկեցնում է կոկորդը),

·         փիփերթը (սա նույնպես պարունակում է բուսական լորձ),

·         մատուտակը (лакрица ) (հակացուցված է զարկերակային բարձր ճնշում ունեցողներին),

·         կռատուկը (репешок) (օգնում է վերականգնել ձայնը),

·         ակնամոմը (прополис ) (բնական հակաբիոտիկ միջոց է)

 

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է խուսափել այն մթերքներից, որոնք էլ ավելի են բորբոքում կոկորդը: Դրանցից են.

 

·         միսը (հատկապես կարմիր միսը),

·         կաթը և կաթնամթերքը,

·         սպիտակ շաքարավազը,

·         ալյուրը (բացի կոշտ աղացվածքի ալյուրից)

 

Հում սոխ՝ առաջին իսկ ախտանշանների դեպքում

Երբ կոկորդը դեռ չի ցավում, բայց արդեն նկատվում են ախտանշաններ, անհրաժեշտ է կտրել թարմ սոխը և ամբողջ գիշեր թողնել անկողնու մոտ:

«Արևային» ջուր

Սա բորբոքումների բուժման շատ հին ու զարմանահրաշ եղանակ է, որը նաև շատ արդյունավետ է ֆարինգիտի ժամանակ: Անհրաժեշտ է մուգ կապույտ ապակուց շշի կամ տարրայի մեջ լցնել ջուր և առնվազն 2 ժամ թողնել արևի անմիջական ճառագայթների տակ: Թրմված ջուրն անհրաժեշտ է խմել ուտելու ընթացքում:

 

Մանանեխի սպեղանի

 

Մանանեխը շատ լավ տաքացնող միջոց է, որը կարելի է օգտագործել նաև ֆարինգիտի ժամանակ բորբոքումները բուժելու համար: Մանանեխով սպեղանին կարելի է գնել դեղատնից կամ պատրաստել ինքնուրույն:

 

Պատրաստելու համար անհրաժեշտ է.

 

·         երկու շերտ վուշե կտոր (льняная ткань),

·         մի շերտ բրդյա կտոր,

·         կտավատի սերմեր,

·         կարմիր մանանեխի սերմեր

 

Պատրաստման եղանակը.

 

Վերցնել կտավատի և մանանեխի սերմերը 2:1 հարաբերակցությամբ, մանրացնել, ավելացնել տաք ջուր, խառնել և դարձնել համասեռ զանգված: Վերցնել վուշե կտորներից մեկը և վրան քսել ստացված խառնուրդ այնպես, որ պարանոցին փաթաթելու ժամանակ մանանեխը լինի կողային հատվածներում: Այդ կտորը փաթաթել պարանոցին, վրայից փաթաթել մաքուր վուշե կտորը, այնուհետև բրդյա կտորը: Այն չի կարելի երկար պահել պարանոցին: Երբ մանանեխը սկսի տաքանալ, այն թողնել առավելագույնը 1 րոպե, քանի որ հակառակ դեպքում՝ կարելի է այրել մաշկը:

 

Ոտքերի վաննաներ

 

Կոկորդի ցավի դեպքում հաճախ սառում են ոտքերը, սակայն օրգանիզմը կարգի բերելու համար կարելի է ոտքերը տաքացնել՝ դրանով իսկ հովացնելով բորբոքված կոկորդը:

Տարրայի մեջ լցնել հնարավորինս տաք ջուր, ավելացնել 2 ճաշի գդալ կերակրի սոդա և ոտքերը 20-30 րոպե դնել այդ լուծույթի մեջ: Եթե ջուրը սառի, կարելի է ավելացնել տաք ջուր: Պրոցեդուրայից հետո չորացնել ոտքերը և փաթաթել տաք կտորով:

 

Եթե ոտքերը շատ սառն են, կարելի է մանանեխի յուղով մերսում անել:

 

Ի դեպ՝ կերակրի սոդան մաշկի ծակոտիների միջոցով ներթափանցում է արյան մեջ և կարգավորում օրգանիզմի հիմնաթթվային բալանսը:

 

Լեզվի ձգում

 

Բժիշկները խորհուրդ են տալիս մի շատ պարզ և զվարճալի վարժություն, որը կօգնի արագ ազատվել կոկորդի ցավից: Անհրաժեշտ է զգուշորեն բռնել լեզուն (կարելի է օգտագործել մաքուր անձեռոցիկ կամ կտոր) և դանդաղ ձգել այն՝ շարժելով տարբեր ուղղություններով: Ձգել լեզուն մի քանի վայրկյան, այնուհետև կրկնել վարժությունը ևս 2-3 անգամ: Պրոցեդուրայի ընթացքում հնարավոր է լինեն տարօրինակ զգացողություններ, սակայն դրանից հետո ինքնազգացողությունը զգալիորեն կլավանա:

Նյութի աղբյուրը՝ steptohealth.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: