7 մթերք, որոնք իմունային համակարգը բերում են մարտական պատրաստվածության

Եթե հաճախ եք զգում թուլություն, նկատում եք, որ սկսել եք ավելի շուտ հոգնել, հիվանդանալ՝ առանց երևելի պատճառների, հնարավոր է, որ պատճառը իմունիտետի վատացումն է։

Բարեբախտաբար, կան միջոցներ, որոնք կօգնեն բարելավվել իմունային համակարգը։

Топ 6 продуктов, богатых пробиотиками

Յոգուրտ և այլ պրոբիոտիկներ

Միայն թե կարևոր է օգտագործել բնական մթերք․ շաքարավազով և արհեստական հավելումներով յոգուրտը ոչ մի օգուտ չի տա ձեզ։

Чеснок, сочетания, состав, рецепты и интеренсные факты!

Սխտոր

Բոլորն էլ գիտեն, թե որքան օգտակար է սխտորը օրգանիզմի համար։ Այն լավացնում է իմունիտետը՝ պաշտպանելով վարակիչ հիվանդություններից։

Վարսակ և գարի

Ապացուցված է, որ այս մթերքները լավացնում են իմունային համակարգը։ Չափավոր ֆիզիկական վարժություններ կատարելու հետ համադրելով վարսակի և գարու օգտագործումը՝ զգալիորեն կլավացնեք իմունիտետը, կնվազեցնեք ինֆեկցիաների ռիսկը։

Թեյի որոշ տեսակներ

Ապացուցված է, որ կանաչ թեյը պաշտպանում է որոշ դեգեներատիվ հիվանդություններից։ Այն կարող է ծառայել նաև որպես պրոֆիլակտիկ միջոց թոքերի, աղիների, բերանի ու ստամոքսի քաղցկեղի դեմ։

Ցորենի ծիլեր

Սա սուպերմթերք է, որի օգտակար ազդեցությունն օրգանիզմի վրա անչափ մեծ է։ Դրա առողջարար հատկությունները կարելի է թվարկել անվերջ։

Վիտամին С

Փորձեք ամեն օր օգտագործել վիտամին С պարունակող մթերք․ օրինակ՝ նարինջ, կիտրոն, սպանախ, նուռ, լոլիկ։

Имбирь от тумана в голове: Найден способ улучшить работу мозга простым средством | Волковыск.BY

Կոճապղպեղ

Կոճապղպեղն ունի լավ պոտենցիալ տարատեսակ հիվանդությունների բուժման համար՝ այդ թվում դեգեներատիվ խանգարումներ, մարսողական համակարգի, սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, քաղցկեղ։

Կոճապղպեղն օժտված է հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններով, նաև լավացնում է իմունային համակարգը։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: