Աստղագուշակ․ հոկտեմբերի 29

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)  

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Կփորձեք չբարկանալ շրջապատի վրա, բայց մարդկանց մոտեցում գտնելը դժվար կլինի: Լավ է հեռու մնալ նրանցից, որոնց հետ վերջերս վիճել էիք կամ երկար ժամանակ չէիք կարողանում ընդհանուր լեզու գտնել: Հաճախ խնդիրներ կառաջանան գործնական բանակցությունների ժամանակ: Դժվար կլինի քննարկման առարկայի վրա կենտրոնանալն ու սեփական տեսակետը պաշտպանելը:   Օրն առատաձեռն կլինի ծանոթությունների ու պատահական հանդիպումների մասով, բայց դրանք հազիվ թե լուրջ հարաբերությունների սկիզբ դառնան: Ինչ-որ մեկը դուր կգա ձեզ, բայց կզգաք, որ դա մակերեսային համակրանք է ու նախաձեռնություն չեք ցուցաբերի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)  

Օրը հաջող կդասավորվի ու շատերին կուրախացնի: Այն անսպասելի հանդիպումներ կբերի, նախկինում թանկ հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կտա: Գործերում հաջողությունների հասնելու համար պետք է փորձարկումներ անել, նոր եղանակներ փնտրել, քանի որ սովորական մեթոդները արդյունք չեն տա: Հազիվ թե հաջողվի հետևել վաղօրոք կազմած պլաններին, այնպես որ՝ պատրաստ եղեք իմպրովիզներ անել:   Հնարավոր են չպլանավորված ուղևորությունները: Չի բացառվում, որ դրանց պատճառն ընտանեկան գործերը կամ ձեզ համար թանկ մարդու խնդրանքը լինեն: Ժամանակ ու ուժեր պետք է ծախսեք, բայց ամենը զուր չի լինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)  

Բարենպաստ օր է: Ամուր կանգնած կլինեք հողին, կամրապնդեք ձեր դիրքերը ու նոր համախոհներ կգտնեք, կշահեք ազդեցիկ անձանց համակրանքը: Հավանական են գրավիչ առաջարկներ, սակայն դրանք պետք չէ հապշտապ ընդունել: Լավ մտածված քայլերը դրական փոփոխություններ կբերեն անձնական հարաբերություններում: Հետաքրքիր հնարավորությունները բաց չեք թողնի ու ժամանակին նախաձեռնող կլինեք:   Որոշ Երկվորյակներ մտերիմներից մեկին վերաբերող հաճելի նորություններ կստանան: Մյուսներն էլ կգտնեն հին խնդիրները լուծելու ձևը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)  

Ուշադիր հետևեք, թե ինչ է տեղի ունենում շուրջը: Եթե ինչ-որ մեկին դիմեք օգնության խնդրանքով, հետևեք, որ այն ժամանակին ու անհրաժեշտ կերպով կատարվի: Եթե ղեկավար եք, աշխատեք առավելագույնս հստակ ձևակերպել ձեր նպատակներն ու խնդիրները, հակառակ դեպքում ենթակաների կողմից չհասկացված լինելուց չեք կարողանա խուսափել: Բիզնեսում խիստ ու անզիջում դիրքը թույլ կտա եկամուտներ ստանալ:   Մտերիմների հետ հարաբերությունները երբեմն լարված կլինեն, ամեն անգամ չի հաջողվի խուսափել տարաձայնություններից ու փոխադարձ պահանջներից: Աշխատեք գոնե լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)  

Հավանական են փոփոխություններ աշխատանքի մեջ: Առավել տեսանելի դրանք կլինեն գործնական հարաբերություններում: Օրինակ, անսպասելի կարող է պարզվել, որ ձեր գործընկերները այնքան էլ լոյալ տրամադրված չեն, ինչքան ուզում են ցույց տալ, և պատրաստ կլինեն ընդհանուր նախագծերը զոհել իրենց անձնական նախագծերի համար: Աշխատեք ուշադիր լինել մանրուքներին: Հաճախ հենց դրանք կօգնեն կռահել կարևորը:   Անձնական ոլորտում ամեն ինչ կայուն կլինի, այստեղ ինտուիցիան ձեզ չի խաբի: Հնարավոր է համակրանք առաջանա, որը շուտով լուրջ զգացմունքի կվերաճի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)  

Շատ բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը, շատ լավ գաղափարներ կունենաք: Մի փորձեք դրանք բոլորն անհապաղ կյանքի կոչել: Հիմա դրա համար ամենաբարենպաստ պահը չէ, լավ է մի քիչ սպասել: Իրադարձությունների զարգացումը ցույց կտա, որ ոչ վաղ անցյալի վեճերում ճիշտը դուք էիք, իսկ դա կնպաստի ձեր հեղինակության աճին:   Հաճելի կլինեն հին ընկերների հետ հանդիպումները: Կարող եք լավ ժամանակ անցկացնել, հետաքրքիր միջոցառումներին մասնակցել: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, ովքեր նման չեն ձեր մյուս ծանոթներին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)  

Արդյունավետ համագործակցության օր է: Նոր գործընկերները հուսալի կլինեն, հներն էլ հաճույքով կհամաձայնեն նրան, որ գլխավոր դերում դուք եք լինելու: Կկարողանաք ամրապնդել մասնագիտական դիրքերը, կլուծեք աշխատանքային խնդիրները ու ձեզ ավելի վստահ կզգաք:   Ընկերներն ու մյուս մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները, օգնության հասնել, եթե գոնե մի փոքր ակնարկ անեք, որ դրա անհրաժեշտությունը կա: Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ սիրային հարաբերություններում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)  

Աշխատանքի համար վատ օր չէ: Եթե մասնակցում եք համատեղ նախագծերին, աշխատեք ստվերում մնալ, ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Ձեզ համար լավ կլինի, եթե հիմա գլխավոր դերն ուրիշը խաղա: Ավելի ուշ կպարզվի, որ ոչ ոք առանց ձեզ չէր կարողանա հաջողության հասնել:   Լրիվ այլ պատկեր կլինի անձնական հարաբերություններում: Այստեղ դուք առաջնորդը կլինեք: Հենց դրա համար էլ ձեր ուսերին կընկնի բարդ որոշումներ կայացնելու ու դրանց համար պատասխանատվություն կրելու անհրաժեշտությունը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)  

Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ, որոնք կյանքում նշանակալի փոփոխությունների սկիզբ կդառնան: Սակայն ռիսկերը մեծ են, այնպես որ՝ մի շտապեք, ամեն ինչ լավ կշռադատեք: Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները, մտերիմների հետ վեճերը:   Բայց բանը լուրջ կոնֆլիկտի չի հասնի: Կհաջողվի արագ փոխզիջման հասնել: Միշտ պատրաստ կլինեք լսել շրջապատի կարծիքը, ուշադրության արժանացնել նրանց ցանկություններն ու ակնկալիքները: Բայց շատ մեծ զիջումների գնալու անհրաժեշտություն չի լինի և շատ ուրախ կլինեք դրա համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)  

Գործեր շատ կլինեն, բայց դրանք միատոն կլինեն ու ստեղծագործ մոտեցում չեն պահանջի: Սակայն դուք չեք ձանձրանա: Ցանկացած զբաղմունքի լուրջ մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից: Ուշադիր կլինեք նաև ուրիշների սխալներին, իսկ դա կօգնի խուսափել սեփականը գործելուց:   Չնայած մեծ ծանրաբեռնվածությանը՝ հոգնածություն չեք զգա, կպահպանեք լավ տրամադրությունը ու կփորձեք բարձրացնել նաև մյուսներինը: Ազատ ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կլինի: Օրինակ՝ կհանդիպեք ընկերների հետ, ժամադրության կգնաք կամ ընտանեկան միջոցառում կկազմակերպեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)  

Քիչ անհանգստացեք և ապագային լավատեսությամբ նայեք: Ձեր՝ համարձակ պլաններ կազմելու կարողությունից կախված կլինի ձեր ձեռքբերումների քանակը: Շատ օգտակար կլինի առաջատարի հատկանիշներ դրսևորելը: Բարդ իրավիճակներում կվերցնեք ուրիշների համար պատասխանատվությունը, իսկ շրջապատը շնորհակալ կլինի դրա համար:   Մտերիմները հույս կդնեն ձեր աջակցության վրա՝ մոռանալով այն մասին, որ դուք սեփական հետաքրքրություններն ունեք: Աշխատեք նրբանկատ կերպով բացատրել դա նրանց: Ցանկալի չէ շատ մեծ զիջումների գնալ, քանի որ ամենայն հավանականությամբ կզղջաք դրա համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)  

Այսօր նպատակասլաց ու հաստատակամ կլինեք, պատրաստ կլինեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները, եթե դրանց ինչ-որ բան սպառնա: Նրան, ով կկանգնի ձեր ճանապարհին, կարելի է միայն խղճալ: Այս ամենը օգտակար կլինի աշխատանքի մեջ, բայց անձնական հարաբերություններում խնդիրներ կբերի: Մարդիկ, ովքեր սովոր են ձեզ ավելի մեղմ ու զիջող տեսնել, տհաճ կերպով կզարմանան:   Աշխատեք չգերագնահատել ձեր հնարավորությունները, հատկապես եթե խոսքը ֆինանսների մասին է: Մեծ գումար կորցնելու վտանգ կա:

Понравилась статья? Поделиться с друзьями: