Ահա, թե ինչու է անհրաժեշտ քերիչի վրա քսել բուսական յուղ։ Այն Ձեզ շատ կզարմացնի

Որքան էլ տարօրինակ է, խոհանոցային հնարամտությունների մեծ մասը ժառանգել ենք մեր տատիկներից: Նրանց երիտասարդության տարիներին տարբեր տեխնիկաներ չկային, որոնք կհեշտացնեին առօրյա կյանքը: Ուստի նրանք խելամտություն են դրսևորել, իսկ  առավել հաջողված փորձերը մտել են առօրյա գործածության մեջ: Քերիչի վրա բուսական յուղ քսելը  դրանցից մեկն է:

Մանկության տարիներին ոմանց համար այս գործընթացը տարօրինակ էր թվում: Բայց հասունանալով՝ այն գնահատեցինք: Այսօր Դուք կիմանաք, թե ինչու են փորձառու տնային տնտեսուհիները խորհուրդ տալիս քերիչին բուսական  յուղ քսել: Ինչպես ասում են՝  դար ապրի՛ր,  դար սովորի՛ր:

Ինչպե՞ս քերիչին բուսական  յուղ  քսել

Նախքան բանջարեղենը քերելը, օրինակ՝  աղցանի համար, քերիչին նույնպես կարելի է   յուղ քսել: Այս դեպքում շերտերը կլինեն ամբողջական և գեղեցիկ, և յուրաքանչյուր քերած մթերք կպահպանի իր գույնը: Համաձայնեք, վերջնական արդյունքի համար սա կարևոր է:

Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր բանջարեղենի կամ մթերքի համար առանձին յուղ քսել քերիչին: Դա առավել հարմար է անել հրուշակեղենի խոզանակով: Քերիչի երկու կողմերին բուսական յուղ քսեք և սկսեք գործընթացը: Յուղած քերիչով մթերքները շատ ավելի արագ են մանրացվում:

Բուսական յուղն ամենևին էլ չի ազդում այն մթերքի համի վրա, որը քերում եք: Բայց, անկեղծ ասած, պարտադիր չէ քերիչին հատկապես յուղ քսել: Օրինակ՝ որպեսզի պինդ պանիրը  լավ  բաժանվի, կարող եք խոնավացնել սարքը սովորական ջրով:

Իսկ Դուք գիտեի՞ք նման հնարքի մասին: Ինչ եք կարծում, կգործածե՞ք այն Ձեր խոհանոցում: Կիսվեք Ձեր կարծիքով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: