Ահա թե ինչպես կարող եք պաշտպանել վարունգն ու լոլիկը․ Խմորիչով այս պարզ պարարտանյութը կփրկի Ձեր բերքը

Բանջարանոցային բույսերի , հատկապես վարունգի և լոլիկի սածիլների համար, առաջին գործող օգտակար միջոցներից մեկը խմորիչն է: Այն օգտագործում են որպես վարունգի և լոլիկի թփերի սնուցիչ:

Խմորիչով լուծույթի պատրաստման եղանակը.

3 լ ջուրը տաքացնել մինչև 38 աստիճան: Տաքացած ջրում լուծել 10 ճաշի գդալ շաքարավազ և 10գ չոր խմորիչ:

Լուծույթը լցնել 2 անգամ մեծ տարայի մեջ (խմորվելուց հետո լուծույթը կարող է թափվել):

Թողնել 4-10 ժամ՝ ժամանակ առ ժամանակ խառնելով:

Կարելի է լուծույթը պատրաստել առավոտյան, իսկ երեկոյան օգտագործել: Խմորվելուց հետո դույլի մեջ լցնել 7 լ ջուր, ավելացնել 3 լ խմորված լուծույթ և լցնել բույսերի արմատներին:

Այս լուծույթը օգտակար է բացարձակապես բոլոր տեսակի բանջարեղենների համար:

Վարունգը սնուցել 10 օրը մեկ, լոլիկը՝ 2 շաբաթը մեկ -քանակություը՝ 1լ յուրաքանչյուր թփին: Թփերի տակ հողը պետք է խոնավ լինի:

Այս լուծույթով բույսերը կարելի է մշակել թե՛ պարարտացնելու, թե՛ սնկերից ու ֆիտոֆտորայից պաշտպանելու նպատակով:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: