Աղջիկը նկատեց, որ հայրը սկսել է ուշ վերադառնալ տուն ու որոշեց հետևել նրան․․․

Հայրս երբեք տնակյաց չի եղել։ Նա միշտ սիրել է դրսում ժամանակ անցկացնել։ Երբեմն նույնիսկ ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչու չի մնում տանը, երբ աշխատանքի չէ։

Բայց եկավ մի ժամանակ, երբ նկատեցի, որ նա սկսել է սովորականից էլ ավելի ուշ գալ։ Դա ինձ կասկածելի թվաց։

Մի օր երեկոյան հետաքրքրասիրությունից դրդված որոշեցի հետևել նրան։ Նկատեցի, որ նա իր բեռնատարը կանգնեցրել է ընկերոջ տան մոտակայքում։ Երբ մտա ներս, հայտնաբերեցի, որ հայրս ընկերոջ բակում հսկայական փայտեր է կտրում։

Մոտեցա հորս․ նա զարմացած էր՝ ինձ այնտեղ տեսնելով։ Հայրս ստիպեց ինձ խոստանալ, որ չեմ ասի մայրիկին տեսածիս մասին։ Բանն այն է, որ հայրս առողջական խնդիրներ ունի, պիտի շատ հանգստանա, չծանրաբեռնի իրեն, իսկ նա, ընդհակառակը, սկսել է ավելի շատ աշխատել։ 

Если Ваши подходы к воспитанию различаются: 5 советов по переговорам / Психология / ПАПА СЕГОДНЯ

Մայրիկդ երազում է ծով գնալու մասին, ու իր 50-ամյակին որոշել եմ նվեր անել։ Չասես հանկարծ, թող անակնկալս ստացվի։

Ես ամուր գրկեցի հորս, համբուրեցի։ Իսկ 3 ամիս անց ծնողներս երկուսով գնացին ռոմանտիկ ճամփորդության․․․ Իսկական սիրո ու ամուր ընտանիքի օրինակ են ինձ համար․․․

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: