Ամաններ լվանալուց առաջ ՍԱ պարտադիր քսում եմ ձեռքերիս․․․ Նույնը խորհուրդ եմ տալիս բոլորին․․․

Եթե դուք նույնպես չեք սիրում, երբ լվացարանի մեջ կուտակվում են կեղտոտ ափսեներ, ապա հավանաբար օրական 2-3 անգամ զբաղվում եք այդ գործով։ Գործընթացը այնքան սովորական է դարձել, որ գրեթե բոլորը թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք վնասում են առողջությանը։ Օրինակ, որքա՞ն հաճախ եք ձեռնոց հագնում ամաններ լվանալիս։ Կարծում ենք, ոչ միշտ։ Սակայն մաշկի մասին պետք է հոգ տանել ամեն օր։ Ու հենց դրա համար անփոխարինելի միջոց է ձիթայուղը։

Այս պարզ հնարքը կօգնի գումար խնայել՝ զերծ մնալով թանկարժեք վերականգնող քսուքներ գնելուց, կպաշտպանի մաշկը ագրեսիվ քիմիայի ազդեցությունից։ Բացի այդ, ձեռքերին ձիթայուղ քսելով՝ կարող եք այլևս չկրել այդքան անհարմար ռեզինե ձեռնոցները։

Ինչպես պաշտպանել ձեռքերը ձիթայուղի օգտագործմամբ

Նախապատրաստական աշխատանքները տևում են երկու րոպե։ Մի փոքր ձիթայուղ՝ ընդամենը 1-2 կաթիլ, լցրեք ձեռքերին ու բաշխեք ափերին երկու կողմից։ Փորձեք լավ շփել, որ յուղը ներծծվի մաշկի մեջ։

Այժմ սպասեք 1 րոպե, որ ձիթայուղը լավ ներծծվի, այդպես պաշտպանիչ շերտը ավելի երկար կմնա ձեռքերին։ Այսպես ասած, թաղանթով եք պատում ձեռքերը։

Դրանից հետո հանգիստ անցեք ամանները լվանալուն։ Սովորական ջուրը չի մաքրի յուղային շերտը, իսկ քիմիական միջոցներին դա անելու համար ժամանակ է պետք։ Մինչ այդ կհասցնեք լվանալ ամբողջ սպասքը։

Կտեսնեք, որ օրեցօր ձեռքերի մաշկը ավելի նուրբ ու գեղեցիկ է դառնում։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: