Ամեն առավոտ տեսնում էի, թե ինչպես է մի երիտասարդ կին իր դստերը տանում դպրոց․․․ Դա փոխել է իմ կյանքը․․․

Նախկինում ես լիարժեք աշխատող մայրիկ էի։ 10 տարի առաջ ամեն առավոտ նույն ժամին նստում էի ավտոբուս, ու ամեն անգամ գրեթե նույն տեղում նկատում էի մի գեղեցիկ երիտասարդ կնոջ։ Նա իր ավագ դստերը ճանապարհում էր դպրոց, իսկ մանկասայլակի մեջ նստած էր նրա կրտսեր աղջիկը։

Ամեն առավոտ հիանում էի այդ երիտասարդ մայրիկի կազմակերպված լինելով․ որքան գեղեցիկ, կոկիկ ու հանգիստ էին նրանք։ Ընտանիքին տեսնելուց հետո մինչ աշխատանքի հասնելը ողջ ճանապարհին փորձում էի խեղդել արցունքներս, քանի որ պիտի ամբողջ օրը պիտի աշխատեի ու մտածեի այն մասին, որ իմ երեխաներին խնամում է ուրիշ մեկը, այլ ոչ թե ես։

Այդ կինը ինձ ստիպեց հասկանալ, որ իրականում ես պիտի ոչ թե շատ աշխատեմ, այլ սովորեմ կառավարել իմ կյանքը։

Ու այսօր երկար տարիներ անց ես կրկին պատահաբար տեսա մորն ու երեխաներին։ Փոքրիկն արդեն մեծացել էր, իսկ ավագը նմանվել էր օրիորդի․․․ Ու ես այնքան էի ուզում իջնել ավտոբուսից ու նրանց շնորհակալություն հայտնել, բայց մտածեցի, որ ինձ սխալ կհասկանան։ Բանն այն է, որ այդ մարդկանց շնորհիվ ես հասկացա, որ պետք է կրճատել իմ աշխատանքային ժամերը․․․ Ես կարողացա առավոտները նվիրել երեխաներիս, համբուրել նրանց դպրոց գնալուց առաջ, նախաճաշ պատրաստել, հասցնել գնալ նրանց բոլոր համերգներին։ Ու ես վստահ եմ, որ իմ ներկայությունը երեխաներիս կյանքում նրանց ավելի շատ է երջանկացնում, քան թե իմ լիարժեք աշխատավարձը։ Եթե չլինեին այդ մայրիկն ու երեխաները, գուցե կողքից չտեսնեի ու չզգայի, թե որքան կարևոր է երեխաների համար մոր հետ դպրոց գնալը, միասին զբոսնելը․․․

Мать ходит в школу, ее дочь держится за руки | Премиум Фото

Զարմանալի է, թե ինչպես կարող է օտար մարդու օրվա 30 վայրկյան տևողությամբ հատվածը փոխել որևէ մեկի կյանքը։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: