Ամուսինն իր կնոջը երկրորդ անգամ է ամուսնության առաջարկ անում և հարսանիք կազմակերպում․․․ Պատճառը հուզիչ է․․․

Երբ Ջերեմին ու Ջուսը հանդիպեցին կիրանկօրյա դպրոցում, երկուսն էլ 10 տարեկան էին։ Իսկ հետո ավագ դպրոցում նրանք սկսեցին հանդիպել, իսկ դպրոցն ավարտելուց երկու ամիս անց որոշեցին ամուսնանալ։

Սակայն պսակադրությունից ուղիղ 19 օր անց դժբախտ դեպք տեղի ունեցավ։ 20-ամյա Ջուսը ենթարկվեց ավտովթարի և միայն հրաշքով ողջ մնաց։ Բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը, սակայն աղջկա հիշողությունը այդպես էլ չվերականգնվեց։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցածը Ջուսը չէր կարողանում հիշել, այդ թվում մոռացվել էր նաև իրենց հարսանիքը։

Իրականում նա չէր էլ հիշում, որ ամուսնացած է եղել, իսկ իր երկրորդ կեսին հիշում էր որպես դպրոցական ընկեր։ Ու այդ ժամանակ Ջերեմին հանճարեղ պլան մշակեց․

Իմ սիրտը կոտրված էր, — պատմում է երիտասարդը, — ես որոշեցի, որ այնպիսի մի բան պիտի անեմ, որ կարողանամ շտկել ամեն ինչ։

Ի վերջո, երբ Ջուսը դուրս գրվեց հիվանդանոցից, սիրելիից ամուսնության առաջարկություն ստացավ։ Իհարկե, համաձայնեց։

Երկրորդ հարսանիքը ընդմիշտ տպավորվեց նրա հիշողության մեջ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: