Ամուսինս ասաց, որ եթե աղջիկ ծնվի, չի գա ծննդատուն՝ մեզ տուն տանելու․ և չեկավ․․․

Անունս Քրիստինե է, 27 տարեկան եմ։ Ամուսնալուծված եմ, ունեմ 1 տարեկան դստրիկ։ Հիմա դեկրետում եմ, ինձ օգնում են ծնողներս, քանի որ նախկին ամուսնուս մեր աղջիկը չի հետաքրքրում։

Ամուսնացել եմ 25 տարեկանում։ Ամուսնուս հետ շատ լավ հարաբերություններ ունեինք, հազվադեպ էինք վիճում։ Երկուսս էլ աշխատում էինք, երազում երեխա ունենալու մասին։ Միայն թե ամուսինս անվերջ պնդում էր, որ իրեն որդի է պետք։ Ես դրան շատ ուշադրություն չէի դարձնում, քանի որ գիտեմ, որ մեր տղամարդկանցից շատերն են ցանկանում, որ առաջնեկը տղա լինի։ Ես մի քույր ունեմ, բայց հայրս ամբողջ կյանքում պաշտել է մեզ՝ իր աղջիկներին։

Հղիությունս շատ ծանր էր ընթանում։ Ես հաճախ էի հիվանդանոց ընկնում։ Առաջին սքրինինգի ժամանակ  ասացին, որ, հավանաբար, երեխան աղջիկ է։ Երբ պատմեցի ամուսնուս, նա կոպիտ պատասխանեց․

Չի կարող պատահել, ես միայն որդի կարող եմ ունենալ։ 

Ես չէի հավատում․․․ կարծում էի՝ կատակում է։

Ասյօրվա պես հիշում եմ․ ցավից տեղս չէի գտնում, մի կերպ հավաքում էի իրերս, որ գնամ հիվանդանոց։ Հետո հասանք տեղ։ Ամուսինս ձեռքիցս բռնած ուղեկցեց մինչ ծննդատան դուռը և ասաց․

Եթե աղջիկ ծնվի, ինձ չսպասես։ Ձեր հետևից չեմ գա։

History of Depression Greatly Increases Mothers' Risk of ...

Առավոտյան ծնվեց աղջիկս։ Երբ ես զանգեցի և ուրախ լուրը հայտնեցի ամուսնուս, նա ոչինչ չասաց։ Հետո էլի զանգեցի․ պատասխան չկար։

Մեզ տուն տարան ծնողներս ու քույրս։ Նույնիսկ սկեսուրս ու սկեսրայրս չէին եկել։

взято из открытого источника в сети

Ես ու աղջիկս սկսեցինք ապրել երկուսով։ Տատիկս ինձ է ժառանգել իր տունը, լավ է, գոնե ծնողներիս այդքան շատ նեղություն չեմ տալիս, առանց այն էլ նրանք մեզ շատ են օգնում։

Հիմա արդեն կաորղանում եմ խոսել, իսկ այն ժամանակ հոգումս փոթորիկ էր։

Մենք ամուսնալուծվեցինք։  «Հայրիկը» ալիմենտները վճարում է։ Մոտ կես տարի առաջ եկել էր, ներողություն խնդրում, ասում, որ զղջում է։ Բայց մեր ընտանիքին նման մարդ պետք չէ, նրան նույնիսկ ներս չթողեցի։ Չեմ էլ թողնի։ Գուցե և սխալ եմ, բայց նրան տեսնել չեմ ուզում։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: