Ամուսնու սերը փրկեց նրան․․․ Բժիշկները անջատեցին կնոջը կենսապահովման սարքերից, սակայն հենց այդ պահին նա շշնջաց․․․

Այդ օրերը ընտանիքի համար իսկական մղձավանջի էին նման․․․

Մի օր Սթիվենը հայտնաբերեց իր մորը ուշագնաց եղած վիճակում։ Դրանից հետո 45-ամյա կինը մնաց կոմայի մեջ շուրջ 12 օր, սակայն ոչ դրական դինամիկա չգրանցվեց։ Բժիշկներն առաջարկեցին անջատել կենսապահովման սարքերը։

Անչափ դժվար ու ծանր որոշում էր ընտանիքի համար, սակայն քանի որ այլ ելք չկար, Լինդիի ամուսինն ու երկու որդիները ստիպված եղան համաձայնվել։

Մեկը մյուսի հետևից մոտենում էին կնոջը, գրկում, համբուրում ու հրաժեշտ տալիս։ Սակայն հետո պարզվեց, որ Լինդին հիշում է այդ ամենը․․․ Նա հիշում է անգամ բժիշկների ասածները, թե ինչպես էին ներկայացնում, որ ամեն ինչ անիմաստ է։ 

Երբ հասավ ամուսնու հերթը, նա շշնջաց կնոջ ականջին․ «Դու պիտի պայքարես, չպիտի հանձնվես»։

Լինդին չէր կարողանում խոսել, չէր կարողանում ինչ-որ նշան տալ, շարժվել։ Բայց նա պայքարում էր։

Մի քանի րոպե անց ամուսինը՝ տեսնելով, որ կինը չի արձագանքում, մոտեցավ, որ համբուրի նրան վերջին անգամ, սակայն հենց այդ պահին Լինդին աչքերը փակ ասաց․ «Ես կպայքարեմ»։

Ընտանիքը շոկի մեջ էր, բժիշկները նույնպես։ Իսկ երբ անջատեցին կենսապահովման սարքերը, Լինդին շարունակեց ինքնուրույն շնչել։ Ապաքինվելուց հետո նա բոլորին պատմում էր, թե ինչպես ամուսնու խոսքերը օգնեցին իրեն ողջ մնալ։

Муж отключил умирающую жену от аппаратов, и тут она прошептала: «Я буду…»

Եթե մարդ անգիտակից վիճակում է, հնարավոր է, որ նա լսում է ձեզ։ Նման պահերին խոսեք ձեր սիրելիների հետ, նրանք անպայման կլսեն ձեզ, -ասում է Լինդին։

Երբեք ոչ մի պարագայում մի հուսահատվեք ու մի կորցրեք ձեր հույսն ու հավատը։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: