Այս հայտնի պրոցեդուրան մեծ վնաս կարող է հասցնել․․․ Այս մասին լռում են գեղեցկության սրահներում․․․

Աղջիկների մեծամասնությունը, ում մազերը ուղիղ են, երազում են դրանք խուճուճացնելու մասին, իսկ ումը խուճուճ է՝ ուղիղացնելու…Ահա այսպիսի պարադոքս:

Բարեբախտաբար, այսօրվա դրությամբ գոյություն ունեն մի շարք միջոցներ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:

Кератиновое выпрямление в домашних уcловиях: виды, как делать, пошаговая инструкция

Մազերի հարթեցման հետ կապված ծառայությունները բավականին պահանջված են: Դրանցից ամենահայտնին ու տարածվածը՝ կերատինային հարթեցումն է:

Արդյո՞ք գիտեիք, որ այս պարզ պրոցեդուրան ոչ բոլորին է խորհուրդ տրվում կատարել:

Կարճ մազեր

Մասնագետները խորհուրդ չեն տալիս շատ կարճ մազերի կերատինային հարթեցում անել, քանի որ մազերն այլևս ծավալուն չեն լինի: Մտածեք, արդյո՞ք այդ դեպքում ձեզ դուր կգա ձեր սանրվածքը:

Շատ խուճուճ մազեր

Շատ խուճուճ մազեր ունեցող աղջիկներին ևս խորհուրդ չի տրվում ուղիղացնել մազերը՝ կերատինային հարթեցման միջոցով: Երբ ձեր բնական մազերը սկսեն աճել, պատկերացրեք, թե արմատների մոտ ձեր սանրվածքն ինչ տեսք կունենա:

Ալերգիա

Կերատինային հարթեցումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, եթե միայն անելու ընթացքում պարզվի, որ նյութերի բաղադրիչների հանդեպ ալերգիա ունեք:

Ուժեղ մազաթափություն

Թույլ մազերը չեն դիմանա կերատինային հարթեցմանը: Բանն այն է, որ նյութերը պատում են մազերն ու հաստացնում դրանք՝ հատուկ թաղանթ ստեղծելով: Դրա պատճառով մազն ավելի ծանր է դառնում: Եթե ֆոլիկուլները չդիմանան, մազաթափությունը կարագանա:

Какое кератиновое выпрямление выбрать?

Մաշկային խնդիրներ

Ժամանակավորապես հրաժարվեք կերատինային հարթեցումից, եթե ձեր գլխամաշկին անգամ շատ փոքր վերք կա: Հարթեցման համար նախատեսված նյութերի մեջ քիմիկատներ են պարունակվում, որոնք կներթափանցեն վերքի մեջ ու լուրջ առողջական խնդիրներ կառաջացնեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: