Այս տարեց կինն ապրում էր ծերանոցում ու երբեք ոչ մեկի հետ չէր խոսում․․․ Բուժքրոջ արարքը ստիպեց նրան առաջին անգամ խոսել․․․

Մի տարեց կին էր ապրում ծերանոցում։ Նա երբեք ոչ մեկի հետ չէր խոսում ու ոչինչ չէր պահանջում։ Նա ուղղակի պահպանում էր իր գոյությունը՝ անվերջ ճոճորվելով ճռճռան ճոճաթոռի վրա։

Տատիկի մոտ երբեք ոչ մի հարազատ կամ ընկեր չէր գալիս։ Միակ այցելուն՝ երիտասարդ ու հոգատար բուժքույրն էր, ով ամեն առավոտ ժպիտը դեմքին մտնում էր նրա սենյակ ու սկսում հարցեր տալ։ Պատասխաններ չստանալուց հետո, բուժքույրը մի ճոճաթոռ էր վերցնում ու նստում տարեց կնոջ կողքին, սկսում ճոճորվել մի քանի րոպե։

Մի քանի ամիս անց, բուժքրոջ հերթական այցի ժամանակ տատիկն առաջին բառն է ասում․

Շնորհակալ եմ աղջիկս․․․ Շնորհակալ եմ, որ ճոճորվում ես ինձ հետ միասին։

Чем занимается социальный работник в доме престарелых — Stavropol-Poisk.ru

Ինչպես ասում էր Վինսենթ վան Գոգը, «չկա ավելի գեղարվեստական երևույթ, քան մարդկանց հանդեպ սերը»։

Պարզ ժեստեր, որոնք կարող են հիասքանչ ներդրում դառնալ մարդկանց կյանքում։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: