Ապագա աներս չէր ընդունում ինձ, քանի որ հայրս կալանավորված է եղել․․․ Բայց տարիներ անց․․․

Շատ տարիներ առաջ սկսեցի հանդիպել մի աղջկա հետ, երոկւսս էլ դեռահաս էինք, իրար շատ լավ էինք հասկանում, սիրում ու պատրաստվում էինք ամուսնանալ։ Ես գնացի ընկերուհուս տուն՝ ծնողների հետ ծանոթանալու, նկատեցի, որ հայրը անընդհատ կամաց ձայնով ինչ-որ բան է ասում դստերը։ Մի քանի անգամ նրան խոհանոց կանչելուց հետո, ընկերուհիս էլ չէր կարողանում զսպել բարկությունը։ Ի վերջո նա քաշեց ձեռքիցս ու կանչեց դուրս։

Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, նա ասաց․

Հայրիկս գիտի, որ հայրդ մի քանի անգամ կալանավորված է եղել, սիրում է խմել, ու հիմա նա դեմ է, որ հանդիպեմ ու ամուսնանամ քեզ հետ։ Բայց ես գիտեմ, որ դու հորդ նման չես, ես վստահում եմ քեզ։ Հայրս վստահ է, որ դու ինձ միայն ցավ կպատճառես։

Ես չգիտեի՝ ինչ ասել, ինչ անել։ Դրա համար էլ հաջորդ օրվանից շարունակեցի ինձ այնպես պահել, կարծես մեզ մոտ նման խոսակցություն չի եղել։ Չէի փորձում գոհացնել ապագա աներոջս, բայց ձևացնում էի, թե չգիտեմ նրա ասածի մասին։

Դա 1999 թվականն էր։ Արդյունքում մենք ամուսնացանք, 4 տարի անց գնեցինք մեր սեփական տունը։ Հետո երկար տարիներ փորձում էինք երեխա ունենալ, բայց ապարդյուն։ 2009-ին կնոջս մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, 3 տարի միասին պայքարեցինք դրա դեմ ու հաղթեցինք։ Հետո Աստված օրհնեց մեզ՝ նվիրելով մեզ մեր առաջնեկին, մեր դստերը։ Իսկ 3 ամիս առաջ էլ լույս եկավ մեր երկրորդ աղջիկը։ Մենք հիմա երազում ենք լավ ապագա ապահովել մեր երեխաների համար ու միասին ծերանալ։

Այս տարիների ընթացքում քիչ չեն եղել դեպքերը, երբ աներս ասել է ինձ, թե որքան երջանիկ է ու շնորհակալ ինձ, որ հենց ես եմ իր դստեր ամուսինը։ Անկեղծ ասած, ես էլ եմ շնորհակալ ինքս ինձ, որ այն ժամանակ չվախեցա ու չհրաժարվեցի իմ ճակատագրից։ Ինչպե՞ս կդասավորվեր մեր երկուսի կյանքը, եթե այն ժամանակ լսեի աներոջս․․․

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: