Ապացուցվել է սմարթֆոնների մահացու վտանգը

ԱՄՆ ազգային թունաբանության ծրագրի (NTP) մասնագետները ցույց են տվել, որ 2G և 3G ցանցերի օգնությամբ սմարթֆոններում օգտագործվող ռադիոհաճախականության ճառագայթման ենթարկված արու առնետների մոտ առաջացել է սրտի, գլխուղեղի և մակերիկամների քաղցկեղ: Այս մասին ասվում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրության մեջ:

Հետազոտության ընթացքում առնետներին ու մկներին պահել են հատուկ խցերում, որոնցում կենդանիները ռադիոալիքներով ճառագայթում են ստացել երկու տարվա ընթացքում կամ իրենց կյանքի մեծ մասը: Ներգործությունը տևել է օրական շուրջ 9 ժամ․ 10 րոպեն մեկ անգամ 10 րոպեանոց ճառագայթում:

Փորձարկումների ընթացքում ազդեցության ամենացածր մակարդակը հավասար է բջջային հեռախոսների օգտագործման թույլատրված առավելագույն տեղական ազդեցության մակարդակին: Այն հազվադեպ է օգտագործվում սովորական պայմաններում:

Դրա հետ մեկտեղ, ըստ գիտնականների՝ ուսումնասիրության ժամանակ կատարված բացահայտումը չի կարելի ուղղակիորեն համեմատել այն դոզաների հետ, որոնք մարդիկ իրականում ստանում են սմարթֆոններից: Կենդանիների մոտ ճառագայթումը ազդում է ամբողջ մարմնի վրա, իսկ մարդկանց մոտ՝ կոնկրետ հյուսվածքների վրա:

Այնուամենայնիվ, բոլոր փորձագետները, ովքեր վերլուծել են փորձի արդյունքները, հանգել են այն եզրակացության, որ ուռուցքները առաջացել են ռադիոհաճախականության ճառագայթման պատճառով:

blognews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: