Արդյո՞ք կարելի է օգտագործել բազուկը, եթե դրա մեջ կան սպիտակ գծեր

Կտրելով բազուկը ու մեջը հայտնաբերելով սպիտակ գծեր՝ հավանաբար չեք ուրախանում։ Իրականում դրանք չեն վկայում քիմիկատների մասին, որոնցով լցված է բանջարեղենը։ Առաջին հերթին, դա կարող է վկայել այն մասին, որ բազուկը շատ հարմար է բորշչ պատրաստելու համար։ Երկրորդը, սպիտակ գխերով բազուկը որոշ չափով ներկայացնում է, թե ինչ պայմաններում են այն աճեցրել։ Ու նորից հաշվի առեք, որ խոսքը քիմիկատների օգտագործման մասին չէ։

Ահա թե որ գործոններն են ազդում սպիտակ գծերի առաջացման վրա։

свекла с белыми прожилками

Ոչ բարենպաստ եղանակային պայմաններ

Սպիտակ կոշտ գծեր կարող են առաջանալ, եթե երկար ժամանակ եղել է շատ չոր եղանակ կամ էլ չափից շատ անձրև։ Բացի այդ, սխալ ջրելը նույնպես կարող է ազդել դրա վրա։ Եթե պարբերաբար չջրեք բազուկը, կարող եք բախվել նման խնդրի հետ։

Վատ հող

Եթե հողը չսնուցեք պարարտանյութերով կամ հակառակը՝ չարաշահեք դրանք, ապա կտրելով բազուկը՝ կտեսնեք սպիտակ գծերը։ Պարարտանյութերը կբարձրացնեն բանջարեղենի մեջ նիտրատների մակարդակը, ինչը ցանկալի չէ։ Ի դեպ, ավելի լավ կլինի, եթե միշտ գնեք միջին չափի բազուկ, քանի որ պարատնայութերը մեծ մասամբ կուտակվում են ավելի խոշոր չափի բանջարեղենի մեջ։

свекла с белыми прожилками

Վատ սերմեր

Բազուկ ցանելու համար ընտրեք լավ սերմեր։ Հին սերմերը հարմար չեն լավ բերք աճեցնելու համար։

свекла с белыми прожилками

Այնուամենայնիվ սպիտակ գծիկներով բազուկը կարելի է օգտագործել ուտեստներ պատրաստելու համար, դրա մեջ վտանգավոր ոչինչ չկա։ Ընդհակառակը, օրինակ բորշչ պատրաստելու դեպքում, ավելի լավ արդյունք կստանաք, քանի որ բազուկը լավ համ կհաղորդի ուտեստին, սակայն շատ վառ գույնով չի ներկի մյուս բաղադրիչները։

свекла с белыми прожилками

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: