-Արթուրիկը մինչև վերջ չի կերել, ավելացնեմ, կեր դու․․․ -ասաց քույրս, երբ իրենց տուն հյուր էի գնացել

Չեմ կարող ասել, որ մորաքրոջս աղջիկը փնթի է, բայց իրենց տանը նորմալ երևույթ է ուտել այն, ինչ չեն կերել երեխաները, որպեսզի ուտելիք չգցեն աղբը։ Ես գիտեի դրա մասին, բայց երբեք մտքովս չէր անցնի, որ դրա պատճառով կարող ենք լուրջ վիճել։

Չեմ ճաշում, սպասում եմ քեզ, շուտ կգաս։

Ես մտա խանութ, խմորեղեն գնեցի ու շտապեցի նրանց տուն։ Հենց ներս մտա, քույրս խոհանոցից կանչեց․

-Արի, բոլորն արդեն կերել են, մնացել ենք մենք։

Հասա խոհանոց, թխվածքի տուփը դրեցի դարակին ու նկատեցի, թե ինչպես է հոգատար տանտիրուհին սեղանից վերցնում ապուրի մնացորդներով ափսե, մոտենում կաթսային ու մեջը ապուր ավելացնում․

-Էլի Արթուրիկը կիսատ կերավ, տաք եմ ավելացրել, կեր,-ասաց նա ու ափսեն դրեց իմ դիմաց։

Ես շատ հանգիստ ու սիրալիր տոնով խնդրեցի քրոջս մաքուր ափսեի մեջ լցնել ինձ համար․

-Վայ, զզվու՞մ ես իմ երեխայից։ Արթուրիկս լիովին առողջ է։

-Հավատում եմ, ու ուրախ եմ, որ Արթուրն առողջ է, բայց ես սովոր եմ մաքուր սպասքից ուտել։

Քույրս ափսեն հրեց մի կողմ, դարակից մաքուրը հանեց, ապուր լցրեց ու դրեց սեղանին՝ իմ առաջ։ Մթնոլորտն էլ ավելի էր լարվում, ես մի կերպ էի ուտում, կարծես կորոկդովս չէր անցնում ապուրը։ Ընթացքում էլ գալիս էր քրոջս ամուսինը, թեք հայացքներ նետում իմ կողմ ու գնում։Ըստ երևույթի, նա լսել էր մեր խոսակցությունը։

Կես ժամից վերցրեցի պայուսակս ու ասելով, որ տանը գործեր ունեմ, արագ հեռացա։

Երբ հասա տուն, պարզվեց, որ մայրիկս արդեն ամեն ինչից տեղյակ է, քույրս հասցրել էր բողոքել մորը, իսկ նա էլ՝ իմ մայրիկին։ Մի քիչ հետո էլ զանգեց իմ մյուս մորաքույրը։ Բոլորն իմ դեմ էին, բացի մայրիկիցս, կարծես ինչ-որ անմարդկային քայլ էի գործել։

Թեպետ մորաքույրներս պահանջում են զանգել քրոջս ու ներողություն խնդրել, ես չեմ պատրաստվում նման բան անել։ Եթե մեկին հրավիրում ես քո տուն, բարի եղիր մաքուր ափսեով հյուրասիրել կամ առահասարակ մի կանչիր սեղանի մոտ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: