Կարմիր գինու օգտակարության մասին վեճերը չեն դադարում։ Իսպանացի գիտնականնները նշում են, այն օգտակար է ատամների և լնդերի համար։
Արդեն վաղուց հայտնի ՝, որ կարմիր գինին իր մեջ պարունակում է պոլիֆենիլ, որը օգտակար է համարվում օրգանիզմի համար։ Այս անգամ գիտնականներին հետաքրքրել է թե ինչպես է պոլիֆենիլը ազդում բերանում առկա միկրոբների վրա։
Սովորական մարդու բերանում կարող են գոյատևել մի քանի հարյուր տեսակի միկրոբներ։ Դրանց մի մասը վտանգավոր է մեր ատամների և լնդերի համար։ |Շնորհիվ իրենց կպչունության, միկրոբները կարող են հաստատվել մեր ատամների պինդ մակերևույթի վրա և աստիճանաբար բազմանալ։ Այս ամենը կարիեսի և մի շարք այլ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ։ Պարզվում է, որ կարմի գինու մեջ առկա պոլիֆենիլը թուլացնում է միկրոբների կպչունությունը, որը քչացնում է ստոմատոլոգիական հիվանդությունների հավանականությունը։
Այս հանգամանքը իհարկե չի նշանակում, որ ատամները լվանալու փոխարեն բավական է միայն կարմիր գինի խմել։ Գիտնականները պատրաստվում են իրենց հետազոտությունների հիման վրա նոր ատամի մածուկ ստեղծել, որի բաղադրության մեջ մտնելու է կպչունությունը թւոլացնող պոլիֆենիլը։