Գիտնականներն ապացուցել են գազավորված ըմպելիքների վտանգավորությունը

Բեն Հուրիոնի համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ շաքարի փոխարինիչ պարունակող ըմպելիքների օգտագործման դեպքում, ներքին օրգանների աշխատանքը ժամանակի ընթացքում խանգարվում է։ Դրանց երկարատև օգտագործումը կարող է օնկոլոգիական հիվանդությունների հանգեցնել,– հաղորդում է Science Alert-ը։

Հավաքելով գազավորված ըմպելիքների բաղադրիչների 210 հազար տվյալներ, գիտնականները պարզել են, որ նյութերի մեծ մասը, ինչպիսին է օրինակ ֆոսֆատը, կարող են հանգեցնել աղիների միկրոֆլորայի խանգարումների։ Գիտնականները նաև հայտնաբերել են, որ նման հատկություններով է օժտված քաղցրացուցիչը. այս նյութը կարող է խաթարել աղիների միկրոֆլորան և ամբողջովին ոչնչացնել այն։

Մկների վրա արված հետազոտությունները ցույց են տվել, որ արհեստական քաղցրացուցիչների օգտագործման դեպքում փոխվել են օրգանիզմի աշխատանքը և ճարպերի ու այլ սնուցող նյութերի մատակարարումը օրգանիզմին։ Քաղցրացուցիչների մեծ չափաբաժիններով կանոնավոր օգտագործումը բերում է մկանային հյուսվածքների քայքայման։

lurer.com

Понравилась статья? Поделиться с друзьями: