Ես արդեն երկար տարիներ տառապում եմ ավելորդ քաշի պատճառով․․․ Մի կին այնպիսի արարք գործեց օրեր առաջ, որ մինչև հիմա շնորհակալ եմ նրան․․․

Ես գրեթե ամեն օր մարզվում եմ սկսած 2012 թվականից։ Ես փորձում եմ նիհարել, սահմանափակում եմ ինձ ամեն ինչում, բայց նիհարել ինձ մոտ չի ստացվում։ Այնուամենայնիվ, արտաքինս ինձ դուր է գալիս, փորձում եմ սիրել հայելու մեջ արտացոլանքս։ 

Մի քանի ամիս առաջ սկսել եմ առավոտյան դուրս գալ վազելու։

Գիտեք, վազելը շատ է օգնում չմտածել։ Գրեթե բոլոր մեծահասակները այս կամ այն բանի համար ունեն մեղքի զգացում, ու երբ վազում ես, մոռանում ես ամեն ինչի մասին, անգամ չես կարողանում ինքնաքննադատությամբ զբաղվել։ Ես վազելու պահին կարծես սկսում եմ ապրել, ինձ ուժեղ եմ զգում։ Այնքան լավ զգացողություն է։

Օրեր առաջ առավոտյան նորից դուրս եկա, ու որոշեցի վազելով հասնել այգի, այլ ոչ թե այնտեղ սկսել։ Մի մեքենա էր կանգնած, մեջը նստած էին մայր ու որդի։ Տղան երևի 13-14 տարեկան էր։ Նա նայեց ինձ ու մատով ցույց տվեց․

Ախ, այնքան գեր է, որ որոշել է վազել, նիհարել․․․ Վազի, վազի․․․ Քեզ շատ է պետք։ 

Նրա կողքին նստած մայրը ամոթով լցված հայացքով նայեց ինձ․ ես քիչ էր մնում արտասվեի։ Հետո նա իջավ մեքենայից, բացեց տղայի կողքի դուռը ու պահանջեց իջնել։ Հետո հրամայեց որդուն ինձ հետ միասին վազել ամբողջ այգում։

Бодипозитив: 6 сериалов про людей с лишним весом

Այստեղ կսպասեմ, վստահում եմ ձեզ, —ասաց նա ինձ։

Ես նայեցի տղայի դեմքին ու ծիծաղս եկավ։ Նա մոլորված ու անօգնական տեսք ուներ, հաստատ մորից նման բան չէր սպասում։ Իսկ ես ուրախ եմ, որ այդպիսի մայրեր կան, ովքեր չեն արդարացնում երեխաների անտակտությունը։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: