Ես կարողացա 5 զավակ մեծացնել, իսկ նրանք չկարողացան, կամ հնարավոր է նաև, որ չցանկացան իրենց հորը կերակրել․․․

Ես կարողացա 5 զավակ մեծացնել, իսկ նրանք չկարողացան, կամ հնարավոր է նաև, որ չցանկացան իրենց հորը կերակրել․․․Մի օր
առավոտյան Հասմիկը փորձում էր արթնացնել ամուսնուն, բայց նա միայն վստահորեն ասում էր, որ իրեն հարկավոր չէ գնալ աշխա-
տանքի, քանի որ դուրս է եկել և այլևս չի աշխատում այնտեղ:

Ամուսիններն ունեին հինգ երեխա: Կինը վստահ էր, որ ամուսինը պիտի աշխատի և աշխատի, օգնի ամբողջ ընտանիքին: Սակայն
նա անտեսում էր ամուսնու խոսակցություններն այն մասին, որ հոգնել է և իրեն հանգիստ է հարկավոր, որ ուժերն արդեն լքում են
իրեն:

Կինն այնքան դժգոհ էր այդ իրավիճակից, որ վազելով դուրս եկավ տանից և գնաց հարևանուհուն գանգատվելու:Հարևանուհին հա-
մամիտ էր տղամարդու հետ՝ ասելով, որ նա այդքան տարի աշխատել է, որպիսի մեծացնի հինգ երեխաներին,և կինը հիմա պիտի նը-
րան շրջապատի սիրով և հոգատարությամբ, այլ ոչ թե վիճի:Կիրակի օրը բոլոր երեխաներն իրենց ընտանիքների հետ եկան ծնողնե-
րի տուն:

Շուտով ավագ որդին սկսեց խոսակցությունն այն մասին, որ իրենք բոլորը դժվար ֆինանսական վիճակում են գտնվում և հույսները
դրել էին հոր վրա: Յուրաքանչյուրն իր խոսքն էր ասում, որ հայրը պիտի աշխատի, իսկ այն ավարտվեց կնոջ խոսքով.

-Դու հենց վաղը դուրս կգաս և աշխատանք կգտնես:

Տղաարդը՝ համբերատար լսելով այդ ամենը, ոտքի կանգնեց և ասաց.

-Ես ձեզ մեծացրել և դաստիրակել եմ, իսկ դուք հինգ հոգով չեք կարողանում մի հոր կերակրել:

Նա դուրս եկավ խոհանոցից: Իսկ հաջորդ օրն իսկապես գնաց աշխատանք փնտրելու և գտավ: Պարզապես առաջին աշխատան-
քային օրվանից հետո այլևս չվերադարձավ տուն կնոջը զանգեցին և ասացին, որ ամուսինը սրտի կաթված է ստացել և մահացել
տեղում:Այժմ Հասմիկը միայնակ է ապրում, իսկ երեխաները գրեթե մոռացել են նրա մասին:

Понравилась статья? Поделиться с друзьями: