Երբ ամուսնանում էինք, և ես, և կինս շուն ունեինք… Մեր փոքրիկի ծնվելուց հետո անհանգստանում էինք, որ կենդանիները կարող են վնասել նրան…

Երբ ես ու այդ պահին ապագա կինս ծանոթացանք, երկուսս էլ ունեինք շուն: Կնոջս շունը պիտբուլի ու լաբրադորի խառնուրդ էր, անունն էլ՝ Զաք: Նա ինձ ուղղակի ատում էր: Չգիտեմ, թե ինձ ու շանս ինչպես հաջողվեց Զաքի հետ լեզու գտնել, բայց մեր ամուսնությունից հետո բավականին հաշտ էինք ապրում:

1 տարի անց ծնվեց մեր աղջիկը: Երբ նրան բերեցինք տուն, երկու շներն էլ մոտեցան, հոտոտեցին, պոչիկները խաղացրեցին: Իմ շունը շուտ անցավ մի կողմ, իսկ ահա Զաքը անշարժ մնացել էր դստերս կողքին: Ես ստիպված էի նրան հետ քաշել:

Ես ու կինս շատ էինք անհնագստանում, որ Զաքը կարող է վնասել մեր փոքրիկին, քանի որ չափից մեծ ուշադրություն էր դարձնում նրան: Բայց ընդամենը մի քանի օր պահանջվեց, որ հասկանանք իրականությունը. շունը իրեն մեր դստեր պաշտպանն էր համարում: 

Որքան մեծանում էր աղջիկս, այդքան նրա ու Զաքի փոխադարձ կապը խորանում ու ամրապնդվում էր: Բանը հասավ նրան, որ երեխաս առանց շան ուղեկցության չէր գնում քնելու: Զաքը նստում էր աղջկաս մահճակալի կողքին այնքան ժամանակ, մինչև որ նա կքներ:

Այն օրը, երբ պատահական անցորդները դարպասից թունավորեցին Զաքին, մեր կյանքի վատագույն օրն էր: Մասնագետն ասաց, որ ոչինչ անել հնարավոր չէ. խորհուրդ տվեց տանել տուն ու սպասել…

Զաքը արդեն ուժասպառ էր: Հետևելով՝ թե ինչպես է 5-ամյա աղջնակս շոյում լավագույն ընկերոջը, ես ու կինս բարձրաձայն արտասվում էինք մի անկյունում: Փոքր երեխան կարծես հասկանում էր, որ վերջին անգամ է նման բան անում:

Երբ փոքրիկս քայլեց իր սենյակի կողմ, պտտվեց ու նայեց Զաքին. շունը կյանքում առաջին անգամ հրաժարվեց դստերս իր սենյակ ուղեկցելուց: Ու այդ պահին իմ շունը, որը նույնպես սիրում էր աղջկաս, մոտեցավ նրան ու կարծես գլխով կանչեց սենյակ: Զաքն այդ կերպ հանձնեց իր պարտականությունը ընկերոջը… Մենք հասկացանք, որ շները ամեն ինչ զգում ու գիտակցում են…

Դրանից հետո իմ շունը 6 տարի շարունակ՝ մինչ իր կյանքի վերջ, դստերս ուղեկցում էր քնելու…

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: