Երիտասարդ հարսը փորձել էր գոհացնել սկեսուրին․․․ Բայց ամեն ինչ բավականին տխուր ավարտ ունեցավ

Իրական պատմություն է, որ տեղի է ունեցել ընկերուհուս հետ։ Մինչ օրս մենք այն պարբերաբար հիշում ու ծիծաղում ենք։

Ընկերուհիս ամուսնացել է վաղ տարիքում, ընդամենը 19 տարեկան էր։ Սկեսուրն էլ իսկական հրեշ էր։ Նա արդեն հարսանիքի օրն էր բոլորին ցույց տվել իր իրական դեմքը։ Այդ կինը կառավարում էր որդուն, ու վերջինս առանց մոր թույլտվության չէր կարող անգամ մի քայլ անել ինքնուրույն։ Էլ չեմ ասում հարսի մասին։ Մոտ 25-30 տարի առաջ սա նորմալ էր համարվում։

Ու ահա ընկերուհիս մի օր որոշում է գոհացնել սկեսուրին։ Ու երբ մայր ու որդի առավոտյան գնում են աշխատանքի, որոշում է մինչ նրանց վերադարձը տորթ թխել։

Վերցնում է խոհարարական գիրքը ու կարդում․ եփել խտացրած կաթը։ Ահա, ուրեմն վերցնում ենք խտացրած կաթը և դնում կրակին։ Ընկերուհիս միացնում է գազօջախը և մետաղյա բանկայով խտացրած կաթը դնում անմիջապես կրակին։ Հետո շարունակում է կարդալ բաղադրատոմսը․ 2 բաժակ ալյուր լցնել խորը տարայի մեջ․․․ Բայց նա դեռ չի հասցնում նախապատրաստել մյուս բաղադրիչները, երբ մեջքի հետևում ուժեղ թշշոց ու սուլոց է լսում։ Ընկերուհիս՝ պտտվելով դեպի գազօջախը, տեսնում է, որ խտացրած կաթի բանկան կարծես կրակի․․․ Նա վախից վազում է միջանցք ու պարբերաբար թաքստոցից հետևելով՝ հայտնաբերում է, որ բանկայի բոլոր կարերից տաք խտացրած կաթ է այս ու այն կողմ թռնում։

Կաթը ուժեղ շիթով հարվածում է կահույքին, պատերին, պատուհաններին․․․ Գազօջախին մոտենալը անվտանգ չէր, գրեթե անհնար։ Վերջապես սրբիչով ծածկվելով՝ ընկերուհիս կարողանում է հասնել գազօջախին ու անջատել։

Հետո բացվում է տխուր տեսարան․ բոլոր պատերից ներքև է հոսում տաք խտացրած կաթ, իսկ պատուհաններին հանտնվել էին գեղեցիկ նախշեր․․․

Выходные на даче: история расстроенной свекрови

Երեկոյան բնականաբար տորթ չկար, բայց խոհանոցի պատերին նոր պաստառներ էին, պատուհանը նորի պես փայլում էր, առաստաղը նույնպես։ Իսկ աթոռին նստած էր երիտասարդ հարսիկը՝ հոգնած ու տանջված․․․ Ամուսնուն ու սկեսուրին զարմացնել նրա մոտ ստացվեց, բայց մի քիչ այլ ճանապարհով, քան նախատեսված էր․․․

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: