Երիտասարդ մատուցողուհին սովորականի պես սպասարկում էր տարեց հաճախորդին, բայց նրա տարօրինակ առաջարկությունը զարմացրեց գեղեցկուհուն․․․

Մելիսա անունով աղջիկն աշխատում էր ռեստորանում՝ որպես մատուցողուհի։ Նա հույս ուներ, որ կկարողանա բավականաչափ գումար վաստակել, որպեսզի վճարի վարձն ու կուտակված պարտքը, ինչից հետո բժշկական ուսումնական հաստատությունում կրթությունը շարունակելու հնարավորություն կստանա։ Նա վաղուց էր երազում բուժքույր դառնալու մասին, սակայն գումարի պատճառով չէր կարողանում սովորել։

Ռեստորան, որտեղ աշխատում էր Մելիսան, հաճախ էր այցելում մի տարեց հաճախորդ։ Բենջամինն արդեն 92 տարեկան էր, տեղաշարժվում էր անվասայլակով։ Չնայած տարիքին՝ Մելիսան միշտ հարգանքով ու սիրով էր սպասարկում նրան։

Մի օր էլ զրուցելով Մելիսայի հետ՝ Բենջամինն իմացավ, թե որն է վերջինիս աշխատելու նպատակը։ Տղամարդն իր ողջ կյանքի ընթացքում շատ էր աշխատել էր, ֆինանսական առումով հասել էր մեծ հաջողությունների։

Ու նա դեռ շարունակում էր գումար վաստակել, միլիոններ․․․ Այդ տարիքին հասնելով՝ նա ձգտում էր օգնել մարդկանց, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը։

Դրա համար էլ նա հարցրեց Մելիսային, թե ինչի կարիք ունի նա։ Աղջիկը պատմեց, որ ուսման վարձը ու անցյալ տարվա պարտքը, որի պատճառով դուրս է մնացել, մեծ բեռ են դարձել իր համար։

Արդյունքում մեծահոգի տղամարդը վճարեց ուսման վարձը, նաև նպաստեց, որ Մելիսան պրակտիկա անցնի հիվանդանոցում, որտեղ երկար ժամանակ բուժում էր ստանում Բենջամինը։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: