Ընտրատարածքում չկային թաղի խուժանները՝ ծիծակ կոշիկներով, ագռավների պես կուչկա-կուչկա հավաքված. Սերգեյ Դանիելյան

«Էն զզվելի մասսան, որի դեմ միշտ ներկայացումներ եմ բեմադրել, որոնցից զզվել եմ, քննադատել, բացակայում էին: Գնացի ընտրատարածք ու չկային թաղի «ուռոդները»՝ ծիծակ կոշիկներով, ագռավների պես կուչկա-կուչկա հավաքված»,- անդրադառնալով այսօր տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին՝ ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը: Թվարկելով նկատած փոփոխությունները՝ դերասանը նաև ասաց․«Այս անգամ մարդիկ քիչ էին, քանի որ մահացածները չէին եկել ընտրության»:
Սիրո և համերաշխության մթնոլորտն իր տեղը զիջել էր քարոզարշավի ընթացքում, կարծում է Դանիելյանը, նշելով, սակայն, որ դա ընտրություններին բնորոշ հատկանիշ է. «Իրար վրա ցեխ շպրտելը քաղաքական գործիչներին բնորոշ հատկանիշ է»: Դերասանը նաև տեղեկացրեց, որ քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելու հայտարարությունից հետո նա հանդիպել է Հայկ Մարությանին. «Ասացի, որ դու քաղաքական գործիչ ես, դերասան չես, որ ինչ ուզես ասես: Ես դրա համար չդարձա քաղաքապետ, որ ինչ ուզեմ՝ ասեմ:
Բայց դե՝ ասաց, ին՞չ անենք, լավ արեց՝ ասաց»: Դերասանից հետաքրքրվեցինք, թե նախորդ իշխանությունների օրոք իր ստեղծած «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցությունն ինչ ճակատագիր կունենա հիմա: «Քանի որ իմ կուսակցությունը շատ իշխանամետ էր, իշխանության փոփոխությունից հետո մնաց ջրի երեսին: Այն դեռ իր տեղը չի գտնում և ցանկացած պահի կարող է կպնել նաև այս իշխանություններին»,- կեսկատակ-կեսլուրջ զգուշացրեց դերասանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: