Ինչի համար են ճապոնացիները զուգարանում աղ դնում

Այսօր Positive-ի հետ միասին կխոսենք այն մասին, թե ինչպես են Ճապոնիայում վերաբերվում կերակրի աղին։

Աղը Ճապոնիայում առեղծվածային հատկություններով են օժտում և օգտագործում են ամենաանկանխատեսելի տեղերում։

Ճապոնացիները հաճախ են աղ լցնում դռան շեմին, հյուրասենյակի անկյուններում և նույնիսկ զուգարանում։ Ինչո՞ւ են այս այդքան խելացի մարդիկ նման բան անում։

Պարզվում է, որ Ճապոնիայում աղը բացի սննդի մեջ օգտագործելուց, կիրառում են նաև չար ոգիներին քշելու և հաջողություն բերելու համար։ Անգամ հոգեհանգստյան արարողության ժամանակ ճապոնացիների խորանի մոտ աղով աման են դնում։ Աղը ցանում են նաև սումոյի մենամարտերի ժամանակ։ Աղ են ցանում ռեստորանների, սրճարանների, ժամանցի վայրերի շեմին, համոզված լինելով, որ այն հաճախորդներ կգրավի։ Իսկ տան շեմքին այս «սպիտակ ոսկին» ոչ միայն մաքրում է տան էներգետիկան, այլև վատ մտքերից ազատում է յուրաքանչյուր տուն մտնողի։

Հատկապես զարմանալի է այն, որ ճապոնացիները աղը պարտադիր կերպով դնում են նաև զուգարաններում և լոգարաններում։ Տեղի բնակիչները հավատում են, որ օդափոխության ցանցերի և բացվող պատուհանների միջով այստեղ կարող են չար ոգիներ ներթափանցել, այդ պատճառով տունը պաշտպանել դրանցից կարելի է միայն աղի միջոցով։

Քանի որ աղը պարզապես տան մեջ ցանելն այնքան էլ գեղեցիկ և մաքուր չի նայվի, ճապոնացիները այն լցնում են հատուկ ամանների մեջ և դնում տան անկյուններում։ Հաճախ աղից ֆիգուրներ են պատրաստում, որոնք և գեղեցիկ են և պաշտպանում են տարածքը։

Աղի հետ կապված նրանք նաև գեղեցիկ լեգենդ ունեն։ Պատմում են, որ 1500 տարի առաջ Կիոտոյի կայսրը հսկայական հարեմ ուներ և դժվար էր որոշում, թե ում հետ անցկացնի գիշերը։ Այդ պատճառով ընտրությունը նա իր ձիուն էր վստահել․ որ աղջկա շեմքին որ մոտենար ձին, նրան էլ այդ գիշեր իր հետ կտաներ կայսրը։ Եվ ահա, գեղեցկուհիներից մեկը խորամանկության է դիմում։ Նա իր տան շեմին աղ է լցնում։ Ձին ամեն անգամ մոտենում էր նրա տան դռանը, որպեսզի լիզեր իր սիրելի աղը։ Այդ ժամանակվանից ի վեր ճապոնացիները հավատում են, որ տան շեմքին լցված աղն իր հետ բերում է անհրաժեշտ մարդկանց, հաջողություն և փող։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Понравилась статья? Поделиться с друзьями: