Ինչն է խցանում լվացարանը․․․ Մի կրկնեք այս սխալները

Խոհանոցային լվացարանը տանն ամենաշուտ կեղտոտվող և կանոնավոր մաքրում պահանջող հատվածներից մեկն է։

что засоряет раковину

Ցավոք, լվացարանը հաճախ է խցանվում, ու դրանից խուսափելու համար պետք է միայն իմանալ, թե ինչ չի կարելի լցնել դրա մեջ։

Ահա մի քանի բան, որոնք չի կարելի լցնել լվացարանի մեջ։

Ալյուր

что засоряет раковину

Ու՞ր եք լցնում ալյուրը, որը հավաքում եք սեղանից խմոր պատրաստելուց հետո։ Ճիշտ է, լվացարանի մեջ։ Սակայն ջրի հետ ռեակցիայի մեջ մտնելով՝ այն դառնում է կպչուն, կարծես սոսինձ լինի։ Բնական է, որ խցանումն անխուսափելի է։ Լցրեք ալյուրը աղբամանի մեջ։

Ձվի կեղև

что засоряет раковину

Եթե եփած ձուն լվացարանի վրա պահած եք մաքրում, իմացեք, որ հետո շատ դժվար կլինի մանր կտորները հավաքելը, ու մի մասը պարտադիր կգնա կոյուղիների մեջ՝ առաջացնելով խցանում։

Սուրճի նստվածք

что засоряет раковину

Պարզվում է, որ սա նույնպես խցանման պատճառ է դառնում։ Երևի զարմացած եք, այնպես չէ՞։

Բրինձ ու մակարոնեղեն

что засоряет раковину

Եփած բրինձի ու մակարոնի ջուրը խորհուրդ չի տրվում լցնել լվացարանի մեջ, քանի որ նշված հեղուկները կպչուն են։ Դրանք արագ խցանում են կոյուղիները։

Տապակելուց հետո ավելացած յուղն ու ձեթը

что засоряет раковину

Յուղը չի լուծվում ջրի մեջ, մնում է խողովակների պատերին, իսկ սառը ջրի ազդեցության ներքո խցանում է կոյուղիները։ Ավելացած ձեթը կարող եք լցնել փակվող տարայի մեջ և գցել աղբամանը։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: