Ինչու եք մշտապես հոգնածություն զգում․ ահա գլխավոր պատճառները

Ահա գլխավոր գործոնները, որոնք նսպաստում են մարդկանց մոտ էներգիայի անկմանը։

Սննդանյութերի զգալի պակաս

Ժամանակակից մարդկանց սննդակարգի կալորիաների 18 %-ը շաքարավազից են ստանում, ևս 18 %՝ սպիտակ ալյուրից։ Օգտագործվող սնունդի գրեթե կեսը զուրկ է վիտամիններից, հանքանյութերից և այլ սննդարար տարրերից։ Ոչինչ, բացի կալորիաներից։ Հետևաբար մարդիկ բարձր կալորիականությամբ սխալ սնունդ են օգտագործում, միևնույն ժամանակ ավելորդ քաշ են հավաքում։ Սակայն քանի որ սննդակարգում բացակայում են օգտակար տարրեր, որոնք պիտի վերածվեին էներգիայի, մարդն իրեն ուժասպառ է զգում։

Քնի պակաս

130 տարի առաջ, երբ դեռ չէին արտադրել էլեկտրական լամպեր, մարդիկ քնում էին օրական առնվազն 9 ժամ, իսկ հիմա տվյալ միջին ցուցանիշը նվազել է մինչ 6 ժամ 45 րոպե։ Այսինքն ժամանակակից մարդիկ շատ ավելի քիչ են քնում, ինչի հետևանքով էներգիայի պակաս են զգում։

Энергетический кризис: 7 основных причин вашей вечной усталости

Աղիների միկրոֆլորա

Սթրեսը, հակաբիոտիկները բացասաբար են ազդում մարդկանց աղիների միկրոֆլորայի վրա։ Պետք է նպաստել դրա վերականգմանը՝ պրեբիոտիկներ օգտագործելով։

Հորմոնալ խախտում

Այս դեպքում կարևոր դեր ունեն նաև վահանաձև գեղձն ու մակերիկամները։ Հետազոտվեք և հետևեք տվյալ օրգանների առողջությանը։

Энергетический кризис: 7 основных причин вашей вечной усталости

Ֆիզիկական ակտիվության պակաս

Շատ մարդկանց մոտ ֆիզիկական ակտիվությունը սահմանափակվում է մեքենայի ղեկը պտտելով և հեռուստացույցի վահանակի կոճակները սեղմելով։ Բացի այդ, շատ կարևոր է նաև որոշ ժամանակ գտնվել արևի լույսի տակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: