Ինչպես մաքրել կաթսան՝ տնային պայմաններում

Վերջերս ես խոստովանեցի, որ տատիկիս նվիրած կաթսան, որն այսքան տարիներ օգտագործել ենք, արդեն հնարավոր չէ լվանալ ու էլ պիտանի չէ։ Ուզում էի գցել աղբը, բայց այնքան ափսոսեցի, որովհետև այն ավելի շատ հիշողություն է, քան թե սովորական սպասք։ Ու որոշեցի համացանցում փնտրել մաքրելու միջոցներ, որպեսզի կաթսային տամ վերջին հնարավորությունը։ 

Մի քանի էջ թերթելուց հետո գտա այս հնարքը․ այնքան լավ մեկնաբաննություններ էին գրել նրանք, ովքեր փորձել էին, ու ինքս էլ որոշեցի կիրառել։

Առհասարակ երևի նկատել եք, որ սովետական սպասքեղենը դժվարությամբ է մաքրվում։ Արդյո՞ք հնարավոր է դրան նորի տեսք հաղորդել։ Իհարկե։

как очистить пригоревшую кастрюлю

10լ ջրին անհրաժեշտ է․

  • 1 բաժակ լվացքի փոշի
  • 0,5 բաժակ ձեթ
  • 1 բաժակ սպիտակեցուցիչ

кастрюля нагар

Դույլով ջուրը դնել կրակին։ Ավելացնել լվացքի փոշին, ձեթն ու սպիտակեցուցիչը, խառնել։

нагар очищать

Կաթսան կես ժամով դնել լուծույթի մեջ։ Այդ ընթացքում բացել խոհանոցի պատուհանները, փակել դուռն ու դուրս գալ, որպեսզի գոլորշին չվնասի ձեզ։

30 րոպեի ընթացքում կեղտի ու այրված յուղի բարակ շերտը դուրս է գալիս, իսկ եթե հաստ նստվածք կա, ուրեմն կարող է պահանջվել լրացուցիչ ժամանակ՝ եռացող ջրի մեջ։

как очистить кастрюлю в домашних условиях

Սառելուց հետո կաթսան մաքրել դանակով կամ կոշտ սպունգով։

как очистить кастрюлю от нагара

Այնքան ուրախ էի, երբ տեսա վերջնական արդյունքը։ Ում մտքով կանցներ, որ առանց հատուկ միջոցների հնարավոր է այսքան հին կաթսան անթերի լվանալ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: