Վստահ եղեք, որ սիրելի հագուստը ձեզ ավելի երկար կուրախացնի, եթե իմանաք, թե ինչպես է պետք խնամել այն: Սխալ շահագործման հետևանքով գործվածքը փչանում է, ու դրա հետևանքով իրերը դառնում են ոչ պիտանի:
Ինչու է քորքոտում հագուստը.
- մաշվածություն
- հաճախակի լվացում
- անխնամ վերաբերմունք հագուստին
- գործվածքի և լվացող միջոցների վատ որակ
Ահա լավագույն հնարքները, որոնք կօգնեն հիանալի մաքրել քորքոտած հագուստը
Սափրվելու հաստոց
Սա ամենատարածված հնարքներից մեկն է: Դրա առավելությունը հասանելիությունն ու պարզությունն է: Սակայն հաստոցով մաքրելիս պետք է շատ զգույշ լինել, որ չվնասեք հագուստը:
Ոչ բոլոր տեսակի գործվածքներն է կարելի է մաքրել հաստոցով, բացի այդ աշխատելիս այն շատ ուժեղ չսեղմեք գործվածքին:
Ատամի խոզանակ
Վերցրեք կոշտ ատամի խոզանակ: Եթե մազիկները լինեն կոշտ, թելերն ավելի հեշտ դուրս կգան:
Կպչուն ժապավեն
Սա ևս լավ արդյունք ապահովող միջոց է: Ժապավենը հետքեր չի թողնում հագուստի վրա. պարզապես փակցրեք այն գործվքածքին և կտրուկ պոկեք: Սակայն կպչուն ժապավենը լավ արդյունք կապահովի, եթե քորքոտը մանր է:
Աման լվանալու սպունգ
Երկկողմանի սպունգը կարող է վերացնել քորքոտը անգամ ամենանուրբ գործվածքներից: Կարևորը, որ այն լինի նոր ու բացարձակ չոր:
Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը