Ինչպես պահել դատարկ բանկաները․ խնայում եմ տեղը անվտանգ եղանակով

Փոխվում են ժամանակները, սակայն կա մի բան, որ մնում է անփոփոխ․ փակոց պատրաստելը։ Գրեթե բոլորի տանը կա մի հատված, որտեղ պահում են դատարկ բանկաները։ Եթե դուք նույնպես սիրում եք ձմռան համար փակոցներ պատրաստել, հավանաբար նկատել եք, որ բանկաները շատ տեղ են զբաղեցնում։

Առաջարկում ենք մի պարզ եղանակ, որի շնորհիվ կոկիկ կպահեք բանկաները, դրանք չեն կոտրվի, չեն փոշոտվի։

 как хранить банки

Անհրաժեշտ է միայն սննդային թաղանթ։ Յուրաքանչյուր բանկան փաթաթեք 2–3 շերտ տոպրակով ու կցեք միմյանց։ Պիտի ստացվի կապոց՝ բաղկացած 6-9 բանկայից։ Վերջում բոլոր բանկաները միասին փաթաթեք, որպեսզի ֆիքսեք։ Չմոռանաք տոպրակով փաթաթելիս փակել նաև բանկաների վերևի հատվածը։

 упаковка банок пищевой пленкой

Այս մեթոդի առավելությունը կայանում է նրանում, որ դուք միանգամից տեսնում եք, թե որտեղ է կոնկրետ չափի բանկան, բացի այդ շատ հարմար է 1 հատ առանձացնելը։ Բանկաները չեն հպվում միմյանց, ինչի շնորհիվ չեն կոտրվում։

Տարաների ներսը պաշտպանված է փոշուց ու խոնավությունից, և օգտագործելուց առաջ պետք չէ լվանալու համար մեծ ջանքեր գործադրել։

 пищевая пленка

Կապոցները կարող եք դասավորել միմյանց վրա։ Այդպես շատ տեղ կխնայեք։

 связки банок на полке

Եվ կարևորն այն է, որ բանկաները փաթեթավորելու համար ընդամենը մի քանի րոպե ժամանակ է պահանջվում։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: